‘Եթե կարող եք, ձեզ հետ տաք թեյ եւ սնունդ էլ բերեք’. Մաշտոցի այգում վրան են տեղադրել
Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
‘SOS Մաշտոցի այգի….Մենք վրան տեղադրեցինք նստացույցը սկսելու համար, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, կրում է օրինական բնույթ և չի խախտում ոչ մի օրենք, սակայն հանդիպեցինք ՀՀ ոստիկանների անհամաձայնությանը.
Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու, իսկ եթե անգամ ցանկանում ենք տեղադրել, ապա պետք է տեղական ինքնակառավարման մարմինեերի թույլտվությունը. Էս պահին մենք մեծ շրջանով կանգնել ենք վրանի կողքին որ չդիպչեն …
Ոստիկանները հորդորում են հանել վրանը, սակայն մենք չենք պատրաստվում ընկրկել:
Այգին լիքն է ոստիկաններով, նրանք գնալով շատանում ենք….
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԳԱԼ ԱՅԳԻ…
Ինչքան շատ լինենք, էնքան ավելի լավ…
Ձեզ հետ տաք թեյ և սնունդ էլ բերեք եթե կարող եք…’: