15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարկոզին ցեղասպանություններին վերաբերող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ եթե Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող  օրինագիծը չընդունվի, ապա ինքն անմիջապես այլ օրինագիծ կներկայացնի` կրկին նույն խնդրին  վերաբերող, տեղեկացնում է “Agence France-presse-ը: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել է նախարարների խորհրդի ժամանակ: Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհրդում ցեղասպանությունների ժխտման օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումն ընդունվել է հունվարի 31-ին:  Այն ներկայացվել է […]

Քաղաքապետը Դալմայի այգիների հողօգտագործողների հետ քննարկել է փոխհատուցման հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված: Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում […]

Սննդամթերքի համաշխարհային գները նվազել են

2011-ի սեպտեմբերից մինչ դեկտեմբեր սննդամթերքի համաշխարհային գները նվազել են 8 տոկոսով: Ցորենի, եգիպտացորենի եւ բրնձի գները նվազել են` մատակարարման բարելավված պայմաների հաշվին, ինչը ուղղակիորեն  առնչվում  է նաեւ  համաշխարհային տնտեսության հետ: Ինչեւէ, ընդհանուր գները  դեռեւս բարձր են մնում: Սննդամթերքի գների 2011-ի տարեկան ինդեքսը գերազանցել է 2010-ի ինդեքսին 24 տոկոսով: 2012-ին գների նվազման հեռանկարները հնարավոր են դառնում […]

Դպրոցականը վեճի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am –ին հայտնում են, որ հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ աչքի ակնագնդի ցնցում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն:  Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, […]

ՀՀ-ում ավտոճանապարհների ու լեռնանցքների վիճակը 17:30-ի դրությամբ

Փետրվարի 1-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Առատ տեղումների պատճառով փակ է Սելիմի լեռնանցք,  դժվարանցանելի է Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհը: Վրաստանի տարածքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի/Պոստա/-Կոբի հատվածում իրականացվում են մաքրման աշխատանքներ և երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Հունվարի 31-ի ժամը 22.00-ի դրությամբ առատ ձյան, սաստիկ բքի և սառցակալման պատճառով Վրաստանի Հանրապետության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Պասանաուրի-Լարսի հատվածը […]

Կվերականգնվի Արաբկիր և Շենգավիթ համայնքների ջրամատակարարումը

Փետրվարի 1-ին վաղ առավոտյան դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ և Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի ջրամատակարարումը:        Պատճառը, ըստ ընկերության Խմելու ջրի արտադրության և տեղափոխման վարչության պետ Կարեն Զաքարյանի` 900մմ տրամագծով ‘Արզնի 2 – Երևան’  մայրուղային ջրատարի վթարն է Արզնի գյուղի հարակից տարածքում, որով վայրկյանում մոտ 800 լիտր ջուր է մատակարարվում Երևանին: Ներկայումս ‘Երևան […]

Աղջիկների մարմնավաճառության գումարները վայելում է՝ թանկարժեք մեքենա է քշում …

Հայաստանի քաղաքացի Համլետ Դավթյանի շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, սեռական շահագործման մեջ դնելու եւ պահելու առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում 2010 թ. նոյեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ մի քանի  հոդվածների հատկանիշներով: Էջմիածնի “Ջիու-Ջիութսու” մարզարվեստի մարզիչ Համլետ Դավթյանը 2002թ-ից աշխատանքի անցնելով`  սկսել է սիրահետել ակումբ […]

Սամվել Նիկոյանն անսասան է. Գոհար Պողոսյանին վերականգնելու` լրագրողների խնդրանքը մերժվել է

Այսօր մի խումբ լրագրողներ հանդիպել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ եւ վերջինիս հանձնել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին վերականգնելու մասին իրենց դիմում-խնդրանքը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ինչից հետո մի խումբ լրագրողներ […]

Եվրոպայում 60 մարդ է մահացել սառնամանիքից /վիդեո/

Վերջին 6 օրվա ընթացքում Արեւելյան Եվրոպայում գրեթե 60 մարդ է մահացել սառնամանիքներից, հայտնում է “Agence France-Presse”-ը: Միայն Ուկրաինայում մահացել է 43 մարդ` մասամբ անտուններ: Բժիշկներին է դիմել հիպոթերմիայով ավելի քան 850 մարդ, որոնցից` 723-ը` հոսպիտալացվել են: Ուկրաինացի փրկարարներն արդեն ավելի քան 1700 ջեռուցման կետ են բացել  բնակիչների համար: Ռումինիայում 8 մարդ է մահացել մեկ շաբաթվա […]

Բենզինի թանկացման հավանականությունը մեծ է. ՛՛Ֆլեշ՛՛ ընկերություն

‘Բենզինի թանկացումները Հայաստանում հետևանք են միջազգային գների և ներքին հարկային դաշտի փոփոխության’,- այդ մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բենզինի խոշոր ներկրողներից մեկի՝ ‘Ֆլեշ’ ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը` մեկնաբանելով բենզինի շուկայում վերջին թանկացումները: Նրա խոսքով` անցյալ տարվա կտրվածքով` բենզինը թանկացել է 20-25 տոկոսով, իսկ դեկտեմբեր ամսից մինչ հիմա աճ են արձանագրել նաև միջազգային գները: Մուշեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված