Գյուղապետարանի աշխատակիցներն ընդդեմ գյուղապետերի
Սյունիքի մարզի 4 գյուղական համայնքներում փետրվարի 12-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Խնձորեսկում, Արծվանիկում ու Վարդավանքում` համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու: Խնձորեսկի համայնքի ղեկավարի համար առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Հայրապետյանը եւ անկուսակցական, գյուղապետարանի քարտուղար Վարդան Գալստյանը: Արծվանիկի համայնքի ղեկավարի թեկնածուներն են` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ […]