03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բազմակարծության պակաս, գովազդային օրենսդրության խախտումներ. Պաշտպանը` հեռուստաեթերի թերությունների մասին

Այսօր հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի  գնահատականը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերությունների ու խնդիրների մասին: Մասնավորապես. ‘Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ  օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության […]

Խաչատուր Սուքիասյանը խնդրում է իր հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել

Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին խնդրում է իր հարցով որոշում կայացնել հնարավորինս շուտ: Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված դիմումում, Խաչատուր Սուքիասյանը, մասնավորեպես ասում է. ”2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով […]

ՀՀԿ վարկանիշը բարձրանում է քարոզարշավից 15 օր անց. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը որեւէ բարդույթ չունի, որ հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 110-րդ հորիզոնականում: Այդ մասին նա նշեց այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ‘Ոչ մի խնդիր չկա, ոչ մի կոմպլեքս չունեմ: Կարծում եմ` ցուցակում իմ արժանի տեղն եմ զբաղեցրել եւ ես  այսուհետ էլ շարունակելու եմ մեր նախագահի կողքին կանգնած լինել’,- ասաց նա: Նրա […]

Հայազգի լրագրողը հաղթել է Աբխազիայի խորհրդարանական ընտրություններում

Մարտի 24-ին Աբխազիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 20 ընտրական շրջաններում, ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի 20 պատգամավոր: Այդ կերպ Աբխազիայի նոր խորհրդարանում արդեն ընտրված 33 պատգամավոր կա: Սուխումիի համար 1 ընտրական շրջանում ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Իսկ վիճարկելի 21-րդ շրջանում դատարանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին հաղորդում է Ռուսատանի հայերի “Երկրամաս” թերթը: […]

Նոյան տապանը ազգային արժե՞ք թե՞ շահավետ բիզնես-նախագիծ

Ներկայումս  ‘Հաղթանակ’ զբոսայգում կառուցապատման համար երկու նախագիծ է ներկայացվել, որոնք պայքարում են միմյանց դեմ` կյանքի կոչվելու իրավունքը ձեռք բերելու համար: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին գրող Մերուժան Տեր Գուլանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ովքեր իրենց իրարամերժ կարծիքները հայտնեցին, մասնավորապես, Հաղթանակ զբոսայգում Նոյան տապան կառուցելու նախագծի վերաբերյալ: Մերուժան […]

Իսրայելցին փորձել է սրբապատկերներ արտահանել Հայաստանից

Ս.թ.  մարտի 25-ին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ: ՀՀ պետական  սահմանը հատելիս` երկաթգծի “Այրում” կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի  քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են  չհայտարարագրված 18 սրբապատկերներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ […]

Նիկոլ Փաշինյանը Րաֆֆի Հովհաննիսյանից փաստ է ուզում` ՀԱԿ-ը չի զիջելու

“Իմ լիազոր ներկայացուցիչը մոտ 20 րոպե առաջ զանգահարել է թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողով եւ այնտեղ ասել են, որ ինքնաբացարկի հետ կապված որեւէ դիմում չի ստացվել: Քանի դեռ “de ure” որեւէ փաստ չկա, ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից”,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով թիվ 7 ընտրատարածքում իր օգտին թեկնածությունը հանելու “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը: […]

ԲՀԿ-ի “տրյուկը” կարծես թե հաջողվում է

ԲՀԿ դիրքորոշումը անհասկանալի է, ակնհայտ գնում է ժողովրդին խաբելու երեւույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ “բարգավաճականները” հինգ տարի լինելով իշխանություն ու օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրեց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունը ուզում են գցել ՀՀԿ վրա: ՛՛ ԲՀԿ-ի հիմնական խաղը դրա վրա է գնում` […]

“Ժառանգությունը” զիջեց, բայց 2009-ի սխալը չի կրկնի

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է  ինքնաբացարկ հայտարարել եւ թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի օգտին հանել իր թեկնածությունը: “Ժառանգությունը” ցանկանում է  մեծամասնական ընտրապայքարում ընդդիմության միասնական թեկնածուներով պայքարել` հաղթական ելք ապահովելու համար: Բանակցությունները, ինչպես արդեն հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդյունք չեն տվել:  Henaran.am-ի տեղեկություններով “Ժառանգութունը” մեծահոգաբար զիջել է թիվ 7-ում`ակնկալելով ՀԱԿ-ից պատասխան […]

Ընդդիմադիրը առանձնացրեց երրորդ նախագահին` առաջինից ու երկրորդից

՛՛Ցուցակների կազմման տեխնիկական աշխատանքը բավական աշխատատար էր, հիմա երեւի կսկսվի ավելի ակտիվ քարոզչություն՛՛,- այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանը: Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները օգտագործում են իրենց լծակները, սակայն դա պետք է չափի սահմաններում լինի, եւ բնականաբար մյուս ուժերը դա հաշվի առնելով են գնում ընտրությունների: ՛՛Մենք ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված