28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Բը ասում ին համերգ ա հլնելու, բը հուրա՞ համերգը” … քարոզարշավ Գավառում

Գավառում երեկ միանգամից երկու կուսակցություն էր եկել քարոզարշավի: Նախ, ընտրողների եւ  գաղափարակիցների հետ հանդիպեցին Հայաստանի դեմկուսի ներկայացուցիչները:

Մասնավորապես կուսակցության ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը ասաց, որ իրենց “ մեծապես տխրեցրել է երբեմնի հարուստ Գավառի ու գավառցիների այսօրվա թշվառ վիճակը”:

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց սոցիալական խնդիրներից` անդրադառնալով  աշխատատեղերին ու սպառողական զամբյուղին:

Նա առաջարկեց չգործող հիմնարկներն ու ձեռնարկությունները ազգայնացնել: “Մեզ բան պետք չի, ձեր աշխատատեղը ձեզ պահեք, մեր ճամփեքը ասֆալտեք”,- Դեմկուսի նախագահին ասաց Գավառի բնակիչներից մեկը:

Դեմկուսի քարոզարշավը սակավամարդ էր: Եղածներն էլ համերգի էին եկել, եւ զարմացած հարցնում էին. “Բը ասում ին համերգ ա հլնելու, բը հուրա՞ համերգը”:

Դեմկուսի քարոզարշավին զուգահեռ՝ Գավառի կենտրոնական հրապարակում կառուցվում ու փորձարկվում էր դաշնակցականների հանրահավաքի բեմը, տեղադրվում էին լուսաձայնային էֆֆեկտներն ու դեկորները: ՀՅԴ հանրահավաք-քարոզարշավին ու համերգին շատ մարդ էր հավաքվել:

Իր ելույթում ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը քյավառցիներին հորդորեց  ընտրել ՀՅԴ-ին, որը առաջարկում է ազգային սկբունքներով կառուցվող երկիր: ”Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մեր հայրենիքն ու Սփյուռքը միասնական են, որ մենք մեր հայրենիքի փոքր տարածքի վրա կառուցում ենք մեր մեծ հայրենիքը՝ ապագա անկախ ու միացյալ Հայաստան, որ ոչ ոք չի կարող սակարկել մեր ազգային իրավունքների համար: Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մենք պայքարելու ենք յուրաքանչյուր հայի բարեկեցության համար”-  նշեց Լ. Մկրտչյանը:

ՀՅԴ-ին սատարող երգիչ Ներսիկ Իսպիրյանը բացի երգելուց, առաջարկեց ընտրել ՀՅԴ-ին. “Դաշնակցությունն է ձեր հոգսերը հոգալու, ինչ ուզում եք արեք, ձեր ապագան Դաշնակցության ձեռքում է”,- ասաց Ն. Իսպիրյանը:

Քարոզարշավին հաջորդեց գավառցիների ամենացանկալի՝ համերգային մասը: Ինչպես խոստովանում էին հավաքվածները, իրենք կարոտ են համերգներին, հատկապես՝ ազգային երգ ու երաժշտությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ