17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հեռուստաընկերությունները մոնիտորինգի տակ են

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սկսել է մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին մասնակից հեռուստաընկերությունների մշտադիտարկումը/մոնիտորինգ/: “Այսինքն, դիտարկում ենք, թե որ հեռուստաընկերությունը որ քաղաքական գործչին ինչպես է լուսաբանում”,-Henaran.am-ին ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, դիտարկումը կապ ունի ընտրական գործընթացների հետ, ուղղակի քարոզարշավից շուտ են սկսել` փետրվարից: Բացի քաղաքական գործիչներից, կազմակերպությանը հետաքրքրում է նաեւ փորձագետները: “Իհարկե ոչ ֆորմալ […]

ՀՀԿ-ն չի խախտում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը արդեն իր կենտրոնական գրասենյակի վրա փակցրել  է ընտրական շտաբի ցուցանակը: Ցուցանակի վրա կուսակցության կարգախոսն է `”Հավատանք, որ փոխվենք”, ՀՀԿ-ի լոգոն, եւ “Կենտրոնական ընտրական շտաբ” գրառումը: Իհարկե, կա նաեւ տպարանի անվանումը եւ տպաքանակը: Արդյո՞ք սա Ընտրական  օրենսգրքի խախտում չէ`Henaran.am-ի  հարցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւ Օհանյանը ասաց, որ ԸՕ-ի 18-րդ հոդվածում հստակ սահմանված […]

Այստեղ հավատում են, որ 2-ին գումարած 2 հավասար է 3-ի

“Տվեք ինձ համապատասխան բանակ` ավելի շատ վճարումով եւ ավելի լավ սննդով, քան սովորական մարդուն է հասնում, եւ ես երաշխավորում եմ, որ 30 տարի հետո բնակչության մեծ մասը կհավատա, որ 2-ին գումարած 2 հավասար է 3-ի, որ ջուրը սառչում է, երբ շոգ է, եւ եռում է, երբ ցուրտ է, կամ մեկ այլ հիմարություն, որը կթվա, թե […]

ՀՖՖ-ն գործկոմի նիստ է հրավիրել

Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջեւ 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման  եւ  հաստատման,  ՀՖՖ “Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության” (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միության կազմում անդամագրվելու վերաբերյալ “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ եւ “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, […]

Ինչպե՞ս թույլ տվեց մի ամբողջ ժողովուրդ, որ իր երգչին սպանեն …

Չարենցի տեսակի կարիքն այսօր շատ ունենք, առավել, քան երբեւէ, որովհետեւ Չարենցը նախեւառաջ շատ համարձակ քաղաքացի էր, մարդ, ով միշտ գերադասում էր հանրության շահը իր անձնական շահից, եւ չկոտրվեց այնպիսի բիրտ բյուրոկրատական մեքենայի առաջ, ինչպիսին ստալինյան վարչակարգն էր: Henaran.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Եղիշե Չարենցին Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանը: Նա նշեց, որ պատրատվում է մի […]

Կրկին տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում մարտի  14-ին առավելապես արևմտյան շրջաններում,  15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյան տեսքով, 18-ին` առանց տեղումների եղանակ:   Քամին հարավ-արևմտյան   5-10 մ/վրկ, 15-17-ին  առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ,  լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4, 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 10-13 աստիճանով: Երևանում` […]

Ամերիկացի սենատորները Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւ կներկայացնեն Սենատին

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը  եւ Իլինոյս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը կոչ են արել իրենց գործընկերներին  Հայոց ցեղասպանությունը ճանաչող` իրենց կողմից ներկայացված նոր բանաձեւի համահեղինակներ դառնալ, տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Բանաձեւը նախատեսվում է Սենատին ներկայացնել այս ամսվա ընթացքում: Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի ներկայացրած բանաձեւի` այստեղ հիշատակվում է Արդարության միջազգային դատարանին […]

Էն ժամանակ էլ են իրենք եղել, հիմա էլ են իրենք. Արամ Կարապետյան-Մանվել Բադեյան բանավեճից/վիդեո/

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի բանավեճի ժամանակ այսօր բանախոսներն անդրադարձան ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական շեշտադրումներին: Արամ Կարապետյանը հայտարարեց, թե ներկայիս տնտեսական վիճակը համեմատվում էր Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիների իրավիճակի հետ: Բանավեճին անդրադարձ եղավ նաեւ  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատականին: Մանվել Բադեյանն ասաց, որ վերջինս “մանիպուլյացիոն ստատիստիկայի […]

‘Արմավիան’ դարձյալ կթռչի. “Զվարթնոցի” հետ պայման են կապել

‘Արմավիա‘  ազգային ավիափոխադրողի եւ ‘Զվարթնոց’ միջազգային օդանավակայանի  ներկայացուցիչների միջեւ մարտի 13-ին տեղի ունեցած հանդիպումը դրական արդյունք է տվել:  Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` հանդիպման մասնակիցներն են եղել ‘’Զվարթնոց’’-ի , ‘’Արմավիա’’-ի, ՀՀ  Կենտրոնական բանկի , ՀՀ Ֆինանսերի նախարարության եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները: ‘’ Գալով […]

Ինչ ուզում` անում են. Մաշտոցի պուրակում պայքարում են` համբուրվելով /վիդեո/

Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանների պայքարը թեժանում է. ակտիվիստներն անցել են շուրջօրյա նստացույցի: “Սկզբից քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում են, իսկ հետո դու հաղթում ես”, “Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” ցուցապաստառներով բնապահպան ակտիվիստները այսօր դատավարություն էին սկսել` ներկայացնելով Մաշտոցի պուրակի վերաբերյալ իրենց պահանջը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի