09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձեռք չտալ սպորտի տղերքին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, մարզական հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել բաց նամակով, որով քաղաքական ուժերին կոչ է արել գործող մարզիկներին չներքաշել նախընտրական քարոզչական պայքարի մեշ եւ նրանց չխառնել քաղաքականությանը: “Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Շախմատի ֆեդերացիայի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մեր առաջատար մարզիկները չեն մասնակցելու քարոզարշավին: Ձեռք մի […]

Ճոյտն ըննդեմ գեներալի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ ԿԸՀ: Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: “Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա եւ […]

ՀԱԿ-ի հույսը նախկին զինդատախազն է. 168 ժամ

“168 ժամ” թերթի տեղեկություններով,  Հայաստանի ազգային կոնգրեսի  նախընտրական շտաբի պետը լինելու է ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահը, ինչպես հիշեցնում է թերթը, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ չի կարողգուշակել,  թե քանի տոկոս ձայն կստանա ՀԱԿ-ը, բայց մեծամասնություն կկազմի:

“Ուվալնյատի օրը” գիրքը պոռնոգրաֆիկ տարրեր է պարունակո՞ւմ. Երկիր

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր “Ուվալնյատի օրը” գրքի համար հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա Երեւանի Կենտրոնի քննչական բաժնում: Այս մասին գրում  է “Երկիր” օրաթերթը: ՌՈ-ն որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի ԶՈւ-ն, վիրավորում է կրոնը եւ հայ մայրերին: Գիրքը փորձաքննությանն է հանձնվել մշակույթի նախարարության մշակուոային արժեքների փորձագիտական կենտրոն: Մի խումբ գրողներ […]

ՕԵԿ-ի համամասնական ցուցակում Ֆրանսիայի քաղաքացի կա՞. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնված  հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյանը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Թերթի տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն […]

Վարդանյանները վստահել են իրենց տնօրեններին. Ազգ

“Գրանդ Հոլդինգի” մամուլի հարցերով պատասխանատու Վահրամ Բրուտյանը “Ազգի” հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու այս ընտրություններում չեն առաջադրվել “Գրանդ Հոլդինգ” ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի երկու որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները: Ըստ պրն Բրուտյանի, Վարդանյաններն այս անգամ որոշել են իրենց փոխարեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իրենց ձեռնարկությունների գործադիր տնօրեններին, ովքեր լիովին ազատ կլինեն այլ աշխատանքից եւ […]

“Ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ բողոքել խավարի դեմ”. Սամվել Նիկոյանն առաջարկում է ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն իրականացնող մարմին ստեղծել

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկում է ԱԺ նախագահին առընթեր կառույց ստեղծել, որը ԸՕ կիրառման հասարակական վերահսկողություն կիրականացնի: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում ԱԺ նախագահը այս կապակցությամբ գրել է. “Այս տարվա փետրվարի 15-ին անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ, կարեւորելով այն հանգամանքը, որ բոլորիս ցանկությունն ու նպատակն ազատ ու արդար ընտրություններն են, արժեւորելով առաջիկա ընտրությունների մեծ նշանակությունը մեր […]

Ապագա պատգամավորը երգեց նախագահի համար

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մենահամերգին: Հիշեցնենք, Շուշան Պետրոսյանը ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ նրա պատգամավոր դառնալը ոչ ոք կասկածի տակ չի դնում:            

“Ժառանգության” համամասնական եւ մեծամասնական ցուցակների վերջնական տարբերակը

Մեծամասնական Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Մարտիրոսյան Արմեն (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան (թիվ 7 ընտր.), ինքնաառաջադրում: Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ Սահակյան Գառնիկ […]

Նրանք Թամամին մենակ թողեցին /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաեւ ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի նկատամամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը վճիռ կայացրեց: Արմեն Վահանի Պողոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված