09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էրդողանը եւ Օբաման քննարկել են Սիրիայի դրությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է Հարավային Կորեայում միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է “anspress.com”-ը: Մոտ երկու ժամ տեւած բանակցությունների ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` Իրանի եւ Սիրայի իրավիճակը: Օբաման եւ Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն են դարձրել Սիրիայի դրության վրա` քննարկելով […]

Այրված տանը գտնվել է 44-ամյա կնոջ դիակը

Մարտի 26-ին, ժամը 05.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի 4-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի “բիս-1” բարդության աստիճան: Դեպքի վայր է մեկնել նաեւ փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, եւս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ օպերատիվ կառավարման վարչության […]

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին /վիդեո/

ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: http://youtu.be/97xvKV4m-G8

Վարչապետությունը գլադիատորություն է. կամ տապալում ես, կամ սպանվում. Անդրանիկ Մարգարյան /վիդեո/

“Նախապաշարումներ ունեմ այն առումով, որ ինչ-որ պետք է լինի՝ կլինի, բայց ամեն ինչ իր ժամանակին կլինի։ Գուցե նախանշաններ էլ գոյություն ունեն, բայց, կարծում եմ, դրանք սահմանափակ են։ Ես մտածում եմ, որ ինձ համար դեռ կյանքի որոշակի պաշար գոյություն ունի, որովհետեւ բազմաթիվ անգամներ շատ ծանր իրավիճակներում եմ հայտնվել, բայց կարողացել եմ իմ անհատական մոտեցումների շնորհիվ, մանավանդ […]

ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա. հենց այս ձևաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը

ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Մինսկի խմբի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ, որտե ասվում է. 20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձևավորվեց Մինսկի խումբը և նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել […]

Կանադահայ երիտասարդները ցույցի են դուրս եկել Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Կանադայի հայերի միության երիտասարդները ցույց են կազմակերպել մայրաքաղաք Օտտավայում` Ադրբեջանի դեսպանատան առջեւ` նվիրված սումգայիթյան ջարդերի տարելիցին, տեղեկացնում է “NovostiNK.ru”-ն: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երիտասարդ, որոնք հատուկ դրա համար ժամանել են Տորոնտոյից եւ Մոնրեալից: Նրանք Կանադայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Ցույցին մասնակցել են նաեւ Կանադայի դաշնային խորհրդարանի անդամներ Նիքոլ Դեմերսը, Ջոն Քարիջանիսը, Օնտարիո նահանգի […]

Կոմունիստները միասին կպայքարեն. նրանք 15 տոկոսի ակնկալիք ունեն

Սպասվող խորհրդարանական ընտրություններին կոմունիստները միասնական հանդես կգան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասել է, որ Կոմկուսն ու Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը ընտրություններին կգնան միասնական ցուցակով եւ “կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է” կարգախոսով: Ռուբեն Թովմասյանը իրենց հնարավորություններից խոսելով, նշել է, թե հստակ տոկոսներ ասել չի կարող, քանի որ ինքն Ադիբեկյանը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012-ի գագաթաժողովին: Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:

Նոր ավտոբուսներում տեղադրված են GPS եւ շարժական կապի WiFi համակարգերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենը ստորագրել են ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհներով Երեւան համայնքին նվիրաբերած 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը: Ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը մասնավորապես նշել է. ‘Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ նախագահին, ում աջակցությամբ մենք կարողացանք ՉԺՀ-ի կառավարության դրամաշնորհով 249 ավտոբուսներ ներկրել Երեւան համայնքի համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված