11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԸԸՀ-ն քննության է առել Սամվել Ֆարմանյանի դիմումը

Այսօր` ապրլի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Մասնավորապես, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա […]

Հրապարակվել է Կաննի 65-րդ կինոփառատոնի ծրագիրը

Կաննի 65-րդ կինոփառատոնի ամբողջական ծրագիրը հրապարակվել է փառատոնի պաշտոնական կայք-էջում: Հիմնական մրցութային ծրագրի մեջ են ընդգրկվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են  ռուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցկու “Մառախուղի մեջ” , Դեւիդ Քրոնենբերգի “Կոսմոպոլիս”, Միխայել Հանեկի “Սեր”, Քեն Լուոչի “Հրեշտակների բաժինը” ֆիլմերը: Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-27-ը: Փառատոնի բացմանը կներկայացվի Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմը: Փակումը կկայանա […]

Առաջարկ ԿԸՀ-ին` ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ

Այսօր Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբը` ի դեմս ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի, առաջարկով դիմել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյանին: Մանսավորապես. ‘Հաշվի առնելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները՝ ընտրությունները ազատ եւ արդար անցակացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն եւ հուսալի վերահսկողության կարիքը, Առաջարկում եմ. Հայաստանի […]

ՏԻՄ ընտրությունները` սեպտեմբերին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և  2012 թվականի սեպտեմբերի 16-ը: Henaran.am-ին տեղեկացնում են ԿԸՀ մամլո ծառայությունից  

Կովկասում շախմատը ծաղկում է ապրում. Կասպարով

“Հայաստանը նախորդ տարվանից շախմատի  դասընթացն ընդգրկել է դպրոցական ծրագրի մեջ, Վրաստանն ընդունել է շախմատային “Kasparov Chess Foundation” ծրագիրը, իսկ ահա Ռուսաստանում շախմատի հանդեպ եղած հետաքրքրությունը մարում է”: Էստոնիայում իր շախմատային նոր ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը: Լեգենդար շախմատիստը խոսել է շախմատի զարգացման տենդենցներից: Ինչպես հաղորդում է “rus.delfi.ee” կայքը,  Կասպարովը կարծում […]

‘Սուր գարուն է սկսվել էդ ախմախի մոտ’. Սյունիքի մարզպետը` Հմայակ Հովհաննիսյանին

‘’Հմայակ Հովհաննիսյանը  սուր գարուն է տանում’’,- այդ մասին այսօր  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` մեկնաբանելով  իր հասցեին ուղղված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մեղադրանքները: Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրեն ուզում են դուրս հանել “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտի շենքից` այստեղ տեղակայված է իր ղեկավարած ՀՔՄ-ն: Իսկ […]

Հմայակի ասուլիսից հետո ‘Հայհիդրոնախագիծ’ ինստիտուտի տնօրենը հոսպիտալացվել է

‘’Հայհիդրոնախագիծ’’ ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը քիչ առաջ տեղափոխվել է Երևանի քաղաքային շտապօգնության թիվ երկու հիվանդանոց : Henaran.am-ի հավաստի տեղեկություններով ` նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է այսօր հրավիրված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսից հետո: Նախնական տեղեկություններով` հիպերտոնիկ կրիզի/լարվածության/ արդյունքում նրա մոտ առաջացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտ: Հիշեցնենք, որ այսօր ՀԳՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը  լրագրողներին […]

“Բա դու չե՞ս ամաչում, էրեխեքին գցում ես էս պատմության մեջ”. Մազմանյանը` Զոլյանին /վիդեո/

“Ես չէի խոսում, որովհետեւ կարծում եմ, որ Աշոտյանը, երեւանյան սլենգով ասած , պադդերժկի կարիք չունի: Ինքս լինելով ռեկտոր, ես հասկանում եմ, որ նա ոչ մուռ է հանում, ոչ ղաստիություն է անում, գործում է օրենքով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն […]

Երեթեւեկությունը ապրիլի 24-ին

Երևանի քաղաքապետի 2012թ. ապրիլի 16-ի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2011թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. թ.1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի […]

Պենտագոնի ղեկավարի կարծիքով` գրոհն Իրանի վրա հաջող կլինի

Իրանի միջուկային ծրագրի քննարկման համար “վեցնյակի” հետ` արդեն հայտարարված  հանդիպումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի պատրաստ է Իրանի դեմ պատերազմելու, չնայած որ հանդիպման ժամանակ կողմերը պետք է փորձեին հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով: “BBC”-ի “The Situation Room” հաղորդմանը Պանետան հայտնել է, որ ԱՄՆ-ը արդեն ունի Իրանի վրա հրթիռային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի