25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամպրոպ եւ անձրեւ

Հանրապետության տարածքում`մայիսի 30-31-ին եւ հունիսի 1-3-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 30-31-ին կբարձրանա 1-3 աստիճանով, հունիսի 2-ին նույնքան կնվազի: Երեւանում`մայիսի 30-31-ին եւ հնունիսի 1-3-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա […]

Հրդեհ է բռնկվել Ռազմական ոստիկանության շենքում

Մայիսի 29-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ Ռազմական ոստիկանության շենքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել են: Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել հեռուստացույցի էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման: Henaran.am-ին հաղորդում են […]

ՀՀ վարչապետը հանդիպել է Թուրքմենստանի նախագահին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի Հանրապետության մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւն ու Թուրքմենստանի սպորտի եւ տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Ֆերխատ Արջանովը: Այնուհետեւ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է […]

ՀՀ նախագահն ընդունել է ԱՄՆ ‘Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի’ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ‘Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի’ (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին: Նախագահը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիի գլխավորած կազմակերպության գործունեությունը եւ հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ պարոն Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումները Հայաստանում եւս արգասաբեր կլինեն: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել […]

Երկրաշարժ Իտալիայում. 8 մարդ է զոհվել

Մայիսի 29-ի առավոտյան  երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Մոդենա նահանգում: 8 մարդ զոհվել է, հաղորդում է “ANSA”-ն: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իտալիայի հյուսիսում, այլ նաեւ կենտրոնական մասերում, ինչպես նաեւ Ավստրիայում: Տարերային աղետի պատճառով մի շարք ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հիվանդանոցներ էվակուացվել են, քանի որ տեղի իշխանությունները կարծում են, որ դրանք փլվելու սպառնալիքի տակ են: […]

Կրակոցներ Կոմայգում

 Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Գևորգ Թ.-ն և հայտնել, որ անհայտ անձինք “Տոյոտա Պրադո” ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր և  1969 թ. ծնված Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի  հետևանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք: Ձեռնարկված […]

ՀՀ մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի համատեղ հայտարարությունը Փակ Շուկայի վերաբերյալ

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը համատեղ հանդես են եկել հայտարարությամբ Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. ‘Ս. թ. մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի […]

Ծառուկյանը վերադարձավ. ի՞նչ կլինի

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Հայաստան: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ավանդույթի համաձայն իրենց առաջնորդին օդանավակայանում  չեն դիմավորել ԲՀԿ-ական նախարարները եւ այլ հայտնի ԲՀԿ-ականներ: ԲՀԿ-ում սպասում են, որ երեկոյան Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակտիվին եւ կպարզաբանի, թե ինչո՞ւ են լքել կոալիցիան: Հիշեցնենք, որ Ծառուկյանի հայտարարությունը անակնկալ էր, եւ հայտարարությունը տարածվեց, երբ նա Հայաստանում չէր: Որոշ տեղեկություններով, […]

Քուշկյանը դեռ աշխատանքի է գալիս. նրան կփոխարինի Արա Բաբլոյանը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարար կնշանակվի ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանը: Հիշեցնենք, որ այս պաշտոնում ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին փոխարինելու համար շրջանառվում էր նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ, Հարություն Քուշկանը այսօր եկել է աշխատանքի […]

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ընտանիքի անդամներին, որոնք գերության մեջ են:  Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Կարմիր խաչի միջազգային կենտրոնի տեղեկատվական ծառայությանը: Գերության մեջ գտնվող հայ ընտանիքը բաղկացած է 5 հոգուց: Կազմակերպության անդամները ծանոթացել են նրանց կեցության պայմաններին եւ առողջական վիճակին: Հայ ընտանիքին փոխանցվել է “Կարմիր խաչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի