Ինչպես մասնակցել նախագահական ընտրություններին, ինչ թեկնածուի պաշտպանել. ՀՅԴ-ն այս հարցն է քննարկում
ՀՅԴ Գերագույն ժողովի օրակարգային հարցերից մեկը 2013թ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափն է լինելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: “Բնականաբար, օրակարգային հարցերից մեկը դա է` ինչպես մասնակցել, մասնակցել կամ չմասնակցել, ինչ թեկնածուի պաշտպանել եւ այլն: Ես կարծում եմ, որ հարցերի մեծ մասը կհստակեցվի”,-նշել է ՀՅԴ-ական պատգամավորը: […]





































