06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Եվրատեսիլի” ուրախ երգերի ետեւում մարդկային ողբերգություններ են

Առաջին հայացքից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա երկրում ընթացող “Եվրատեսիլ” երգի մրցույթը շատ համապատասխան են միմյանց: “Եվրատեսիլը”, որի ժամանակ  հանդիսատեսը ողջ Եվրոպայից մասնակիցներից  ընտրում է հաղթողին, “զանգվածային արտադրության” ամենամյա փառատոն է` նախատեսված ցածր որակի համար: Պարոն Ալիեւը` շքեղության հանդեպ իր սիրով, ուժեղ տղամարդու տպավորություն ստեղծեղ բեղով, իր անհատական կերպարով , որն ստեղծել է հոր` […]

Տիգրան Սարգսյանը հանդիպել է NECO-ի նախագահի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ “Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի” (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: “Մեզ համար կարևոր են այն ուղղություննրը, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է”,- ասել է վարչապետը: Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող […]

Կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով է, գալիս, ով չի գալիս. Ալիկ Արզումանյան

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով  է, գալիս, ով չի գալիս : Ազատ մարդիկ ենք բոլորս”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանն այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Արարատ Զուրաբյանը սառեցրել է հարաբերությունները կուսակցության հետ: Ալիկ Արզումանյանի խոսքով, ոչ ինքը , ոչ էլ […]

“Վերջին զանգի” օրը տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա

Մայիսի 25-ին, “Վերջին զանգի”  հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում: Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել […]

… Տղա տեսակի բազմազանները ձուլվեցին “ֆաշիստների” մեջ

Համասեռամոլների  թեմայի  շուրջ  կրքերը  ոչ  մի  կերպ  չեն  հանդարտվում: Այս  թեման  նույնիսկ   ստվերում  թողեց  ընտրություններն  ու  դրա  հետագա  հետաքրքիր  զարգացումները: Միջազգային հանրությանը ոչ այդքան հետաքրքրեց հայաստանյան ընտրությունները, որքան ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց շուրջ ծավալվող իրադարձությունները: Սկսեցին մեկը մյուսի հետեւից “նոտա” հղել իշխանություններին եւ հասարակությանը, հիշեցնելով, թե ինչպես պետք է ապրենք մենք մեր տան մեջ: Այսօր […]

“Եդինայա Ռոսիա”-ն նախագահ է ընտրում

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր` մայիսի 26-ին, կկայանա “Եդինայա Ռոսիա” կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրվեն  կուսակցության ղեկավար մարմինները եւ նախագահը: Վերջին հարցում անակնկալներ չեն սպասվում`  արդեն հայտարարվել է, որ նախագահը Դմիտրի Մեդվեդեւն է լինելու: Այս մասին տեղեկացնում է “НТВ” հեռուստաալիքը: Ֆորումին մասնակցելու է ժամանել արդեն 3 հազար մարդ, սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հրավիրվածների թվում […]

Կարեւորը նվիրվածությունն է, ոչ թե պաշտոնը. “Գլխավոր արծիվը”` նախարա՞ր

Henaran.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվի փոխնախարար, “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: “Նման առաջարկ ինձ չի եղել, նույնիսկ այդ հարցը չի քննարկվել, ես որպես փոխնախարար շարունակում եմ իրականացնել իմ գործառույթները”,-մեզ հետ զրույցում ասաց Խ. Ասրյանը: Արդյո՞ք կհամաձայնվի 6 ամսով աշխատել նախարար, քանի որ ձեւավորվող կառավարությունը դե ֆակտո այդքան […]

“Մուսուլման եղբայրները” դաշնակիցներ են փնտրում

Եգիպտոսի կառավարական կոալիցիա “Մուսուլման եղբայրներ”-ը քաղաքական դաշնակիցներ է փնտրում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար: Իսլամական արմատական կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել նախագահ Հոսնի Մուբարաքի նախկին հակառակորդներին միավորվել “հին կարգերը հաստատելու փորձերի” դեմ, հակառակ դեպքում` “Մուսուլման եղբայրները” պնդում են, որ “կզրկվեն հեղափոխության հասնելուց”, հաղորդում է “Reuters”-ը: Իսլամիստների եւ մյուս քաղաքական ուժերի միջեւ բանակցությունները կկայանան այսօր` մայիսի […]

Հիլլարի Քլինթոնը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա երկրների նախագահների եւ քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Քլինթոնը մտադիր է քննարկել “տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, տնտեսական զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը”: Քլինթոնի այցը կկայանա նրա եվրոպական շրջագայության շրջանակներում, որը կսկսվի մայիսի 31-ին եւ կավարտվի […]

Կադրային հարցերը կհստակեցվեն մայիսի 30-ին

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ն կադրային հարցերում հստակեցում կմտցնի մայիսի 30-ին: Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որի ժամանակ կհրապարակվեն ԱԺ ղեկավար կազմի ՀՀԿ-ի թեկնածուների անունները: Չի բացառվում, որ հենց մայիսի 30-ին ՀՀԿ ղեկավարությունը քննարկի թափուր մնացած ԲՀԿ-ական նախարարական պորտֆելների հարցը, թեեւ հնարավոր է, որ այս հարցի հետ կապված քննարկումները շարունակվեն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի