24-ամյա վարորդը մահացել է

Մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, ‘ԲՄՎ’ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին: Վարորդը՝ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ավետիսյանը նույն օրը երեկոյան ‘Արմենիա’ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից