19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կոզեռնի բնակիչները հույսով հեռացան նախագահի նստավայրից /վիդեո/

Քիչ առաջ նախագահական ն նստավայրի մոտ ավարտվեց Կոզեռն թաղասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչների բողոքի ակցիան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, բնակիչները պահանջում են իրենց սեփականության վկայականներում լրացուցիչ հատվածից հանել այն գրառումը, ըստ որի, գույքը գտնվում է պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության տարածքում: Թեեւ այդ տարածքը համարվել է հասարակության կարիքների համար օտարվող սեփականություն, սակայն […]

Երկու երկրաշարժ Աբովյանից 10 կմ արևելք

Հուլիսի 12-ից մինչև 18-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել հուլիսի 16-ին Աբովյան քաղաքից 10 կմ արևելք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ, երեքն էլ` 4 բալանոց: Երկուսը տեղի են ունեցել հուլիսի 15-ին և 16-ին Իրանի Մակու քաղաքից 41 կմ հարավ, […]

Բանակում զոհված զինծառայողների մայրերը մտան կառավարության շենք /վիդեո/

Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպում բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը` հույս ունենալով հանդիպել պաշտպանության նախարարին կամ վարչապետին: Այսօր մայրերի նյարդերը տեղի են  տվել եւ նրանք մտել են կառավարության շենք` փորձելով բարձրանալ վարչապետի մոտ: Ոստիկանները նրանց կանգնեցրել են, թույլ չեն տվել բարձրանալ եւ սկսել են բանակցել, որ վերջիններս բողոքի ակցիան անցկացնե […]

Փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի  քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012 թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին […]

Արմեն Շեկոյանը չի լքում գրողների միությունը, քանի որ Վանոն դեռ այստեղ է

Ֆեյսբուքյան “Ելք” շարժման  “Հանուն Վանո Սիրադեղյանի վերադարձի…” կազմակերպած ստորագրահավաքին միացել է նաեւ արձակագիր,  հայտնի գրող Արմեն Շեկոյանը: Նախաձեռնության հեղինակ Վարդուհի Սիմոնյանը Henaran.am-ին ասաց,  որ Արմեն Շեկոյանը ստորագրահավաքին առաջին միացողներից է եղել ու “ էս գործում մեզ ամենամեծ դուխը տվողներից”: “Մոտ դիստանցիան մեզ հիմա խանգարում է գնահատել մեր ժամանակի մեծերին. Շեկոյանի եւ  հատկապես նրա “Հայկական ժամանակը” […]

Սիրիահայության ապագան եւ ներգաղթի խնդիրը

  Սիրիահայության անվտանգության եւ ապագայի խնդրով պատասխանատվություն են կրում բոլոր այն ուժերը, որոնք կամ հրահրել են սիրիական ճգնաժամը, կամ գործուն մասնակցություն ունեն դրանում: Այդ ուժերն են՝ ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Արաբական երկրներից Սաուդյան Արաբիան, Քաթարը…, ապա Թուրքիան եւ այնտեղ տեղակայված սիրիական ընդդիմությունը: Սիրիահայության ապագան չի կարող որոշվել ներգաղթի միջոցով, որովհետեւ սիրիահայությունը շուրջ 90 տարի նրա համար չի […]

ԼՂՀ նախագահական 5-րդ ընտրությունները բացառիկ են

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Արցախում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Միջազգային դիտորդների հետ մեկտեղ ընտրություններին հետեւում է նաեւ ՀՀ ԱԺ դիտորդական խումբը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ : Դիտորդական խմբում են նաեւ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արտակ Դավթյանը, Մհեր Շահգելդյանը, Արտակ Զաքարյանը, Արմեն Ռուստամյանը, եւ ՀՀ կենտրոնական ընտրական […]

Մարիամ Աստվածածնի արձանն արնահոսում է /վիդեո/

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի “Baton Rouge”-ում գտնվող Սուրբ Մարիամի արձանը` Հիսուսը ձեռքին, հավատացյալների կարծիքով արնահոսում է: Ինչպես հաղորդում է “Channel 13 News”-ը, տեղի բնակիչ Հոա Դոանսի ամուսինը այգում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ արձանի գլխից արյուն է հոսում: Հոա Դոան կարծում է, որ դա նշան է աստծու կողմից: Նա կանչել է բոլոր ծանոթներին եւ […]

Թուրքիան ավելի լավ է դասեր քաղի ԼՂՀ-ից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ի` ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությանը: “Իր երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի  որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ: Իր` նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը  Թուրքիան կարող […]

Արցախում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են  թվով 5-րդ նախագահական  ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին: Քվեարկությունը կավարտվի երեկոյան 8-ին, որից հետո տեղի կունենա քվեների հաշվարկը` ընտրական հանձնաժողովի անդամների, թեկնածուների վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների ներկայությամբ, հաղորդում է “РИА Новости”-ն: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը նշել է, որ հանրապետությունում բացվել են 273 ընտրատեղամասերը, եւս մեկը` Երեւանի ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի