23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոքոբելյանն իր պահվածքով հարվածի տակ դրեց եւ իր կուսակցությանը եւ Ալեքսանդր Արզումանյանին. Ռուբեն Հակոբյան

“Եթե  ինքը իսկապես կարողանար լինել այն մարդը, որ պայմանավորվածությունների դաշտում մնար եւ այն պայմանավորվածությունները, որոնք եղել են պատգամավորների ներկայությամբ, ինքը կատարեր, որեւէ հարց չէր առաջանա”,- այսօր խորհրդարանում անդրադառնալով “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” քաղաքական ‘’ապահարզանին’’ , ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

“Ցավում եմ, որ այս պահին էլի ինքը չկարողացավ հասկանալ,  որ իր պահվածքի պատճառով, իսկապես հարվածի տակ դրեց եւ իր կուսակցությանը եւ Ալեքսանդր Արզումանյանին եւ իրեն եւ այն ամբողջական ծրագիրը, որ կար”, -հավելեց Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ “Ազատ դեմոկրատներ” –“Ժառանգություն” միությունը ճեղք տվեց այն պահից , երբ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը վայր դնելուց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ նույն քայլն ակնկալում է նաեւ Խաչատուր Քոքոբելյանից, որի հետ, Րաֆֆի Հովհանիսյանի պնդմամբ, նման համաձայնություն է եղել:

Ռուբեն Հակոբյանը լրագրողների հարցին, թե արդյոք այս գործընթացը կարող էր պայմանավորված լինել սպասվող նախագահական ընտրություններով, բացասական պատասխան տվեց: Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք “Ժառանգության” հեղինակության վրա տեղի ունեցածը բացասաբար չի անդրադառնա:

“Ժամանակը ցույց կտա, ցավում եմ, որ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ: Ցավում եմ, որ այս ամբողջի պատճառը ինքն էր, մենք “Ազատ դեմոկրատների” հետ խնդիր չունենք”,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանը նշեց նաեւ, որ  Խաչատուր Քոքոբելյանն այսօր “շուտասելուկի նման” խմբակցության նիստին հայտարարեց, թե ինքն էլ Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հարցն է առաջ քաշում.”Այդ պահին ինքը ուզեց ինչ-որ բան անել, կարծում եմ: Ցավում եմ, որ ինքը էս մակարդակով է ներկայանում”:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ խմբակցության ղեկավար է ընտրվել միաձայն եւ Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը մանր ու ճղճիմ բնորոշեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ