iPhone-ով ժայռապատկերի առեղծվածը բացահայտված է /վիդեո/
Վերջերս` սույն թվականի հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ “Սիրող սրտեր” բնակելի թաղամասում հայտնաբերվել էր մի քարաբեկոր որի, վրա տարօրինակ ժայռապատկերներ էին արված: Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման էր ժամանակակից սենսորային հեռախոսի: Գտածոն “Էկոպանել Շին” ընկերության ղեկավարության կողմից հանձնվել էր հատուկ փորձագիտական ուսումնասիրության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քարը փորագրված է մոտավորապես 1-2 տարի առաջ` ժամանակակից գործիքների միջոցով և ամենայն հավանականությամբ երեխայի կողմից:
Թեև քարը որևէ պատմամշակութային արժեք չի ներկայացնում` “Սիրող սրտեր” թաղամասի տնօրինությունը որոշում է կայացրել հետագայում այն թաղամասում պահելու մասին: Ընկերությունը խոստանում է նվիրել նոր iPhone 5 հեռախոս ժայռապատկերի հեղինակին, եթե վերջինս ներկայանա և պատմի թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով է նա փորագրել քարի վրայի պատկերները:
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=U6wtgZgrYco