24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Րաֆֆիին պատին են սեղմել

“Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի անդամները, Henaran.am-ի տեղեկություններով, բառի բուն իմաստով պատին են սեղմել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք  պահանջել են “տետ ա տետ” հանդիպել “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին եւ ճշտել, թե ինչու է դավաճանել իրենց: “Ժառանգության” առաջնորդին կուսակիցները հիշեցրել են այն օրերը, երբ Քոքոբելյանը իրենց գրասենյակից դուրս չէր գալիս, որպեսզի ընդգրկվեր ցուցակում: “Համոզվեցի՞ք հիմա, պ-ն […]

Գոշում գյուղապետը ծեծել է ընտրողին

Henaran.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի Գոշ գյուղական համայնքում դեռեւս գործող գյուղապետ, անկուսակցական Հովսեփ Վերանյանը շարունակում է հաշվեհարդար տեսնել համագյուղացիների հետ: Նա սեպտեմբերի 23-ին գյուղապետի ընտրություններում պարտվել է ուսուցիչ, անկուսակցական Գեւորգ Ամիրխանյանին: Քվեարկության օրվա նախօրեին գյուղապետը ծեծել է մի ընտրողի: Վերջինս չի բողոքել, քանի որ վախեցել է գյուղապետը հաշվեհարդար տեսնի ընտանիքի անդամների հետ: Տասը տարի գյուղապետ աշխատած […]

Ալավերդիի թատրոնում 50 անց կանայք երիտասարդ աղջիկների դեր են խաղում. Թատերական Լոռի

Հրանտ  Մաթեւոսյանի   “Աշնան արեւ” բեմադրությանը  համահունչ մանրապատումով` Ալավերդի տանող ճանապարհի  ու “ Թատերական Լոռի”  փառատոնի  նկարագրությամբ  սկսվեց  21-րդ համաժողովրդական տոնախմբությունը: Բացվեց վարագույրը եւ ներկաները հոտընկայս, ծափահարություններով հարգեցին  ՀՀ վաստակավոր արտիստուհի  Գալյա Նովենցի հիշատակը: Կազմակերպիչների հավաստմամբ,  դժվար է խոսել Գալյայի հայացքի ներքո,  տեսնել նրան եւ չզգալ մեր կողքին: Իսկ այս անգամ փառատոնը նվիրված է Նովենցին: ”Թատերական […]

Oձի խայթոցի 143 դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը մահվան ելքով (հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում, որը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին): Այսպիսով` նշված ժամանակահատվածում օձի խայթոցից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական […]

“Թույլերը միշտ սեղմվում են ամբոխին” /վիդեո/

Այսօր Երևանի Սիրահարների զբոսայգում տեղի է ունեցել “Թույլերը միշտ սեղմվում են ամբոխին” սոցիալական հոլովակի պրեմիերան՝ պատրաստված Elarum Pictures ստեղծագործական խմբի կողմից: Հոլովակը նպատակ ունի դրդելու անձին բացահայտել իր առանձնահատկությունները և զարգացնել դրանք: Հոլովակի կարգախոսն է՝ “Մարդ, խիզախիր առանձնանալ”:

Երեւանի քաղաքապետի հյուրերը Իրանից էին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է  ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում “Եզդիների սրբատեղի” տաճարի բացման արարողությանը մասնակցելու  նպատակով Երեւան ժամանած Իրաքի Դոհուք քաղաքի քաղաքապետ Շաուքադ Մոհամմեդ Էմինի եւ Դիարբեքիրի Սուր թաղամասի թաղապետ Աբդուլահ Դեմիր Բաշի հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված […]

“Ձեզ խելոք պահեք, պապան գալիս է”

Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքեց ԱԺ այն որոշմանը, որով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու մեղադրյալի կարգավիճակով ներգրավվեց “Սիվիլիթասի” գործով ընթացող դատաքննության մեջ: Դրանով, իբր, նախկին արտգործնախարարին հնարավորություն է տրվում դատական կարգով ապացուցելու իր անմեղությունը: Պարզ էր, որ հավատարիմ զինակիցներից մեկի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումը չէր կարող Ռոբերտ Քոչարյանի կողմից մատնվել […]

Չեմպիոնների լիգայի այսօրվա հանդիպումների ֆավորիտները

Այսօր երեկոյան կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հետևյալ հանդիպումները:  Սանկտ Պետերբուրգի “Զենիթը” սեփական խաղադաշտում ուժերը կչափի իտալական “Միլանի” հետ: William Hill-ի բուքմեյքերները խաղի ֆավորիտներ են համարում ռուսական ակումբին: ‘Միլանի’ միակ հաղթաթուղթն այսօր կարող է հանդիսանալ փորձառու ֆուտբոլիստների ներկայությունը, բայց “Զենիթում” էլ բավական թրծված տղաներ կան՝ հանդիպումը տանտերերի օգտին ավարտելու համար։ ‘Ամստերդամ Արենա’ ստադիոնում […]

Համակարգիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” դպրոցին

Հոկտեմբերի 3-ին “Ֆրութֆուլ Արմենիա” հիմնադրամը “ՆՈՒՌ” (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO  համակարգիչներ բաժանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի”ՙԷօռնեկյան՚” հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո  Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը: Միջոցառումը բացվեց “Էօռնեկյան” հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետեւ ներկաներին շնորհավորանքի խոսք ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության […]

“Forbes”-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցանկը /ֆոտո/

Ամերիկյան “Apple” ընկերությունը գլխավորել է “Forbes” ամսագրի կազմած ամենաազդեցիկ ապրանքանիշերի ցանկը: Ապրանքանիշի արժեքն ամսագիրը գնահատել է 87,1 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ: 2-րդ եւ 3-րդ տեղերում են “Microsoft”-ը եւ  “Coca-Cola”-ն, որոնք գնահատվել են 54,7 եւ 50 մլրդ դոլար: Բիլլ Գեյթսի հիմնած ընկերությունն առաջատար է դարձել սպառողների նախընտրությամբ: Ամսագիրը նշում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի