15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտյանը պայքարի կոչ է անում

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյբուքյան իր էջում հոգևորսության դեմ պայքարի միջոցներ է առաջարկել: Ըստ նախարարի` աղանդների դեմ պայքարը պետք է հուզական չլինի:

‘Եկեք նույն եռանդով, որով հակաաղանդավորական ստատուսներ ենք գրում, պայքարենք համապատասխան օրենք ընդունելու համար:

Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող: Իրականում անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ: Օրինակ, պետք է վերջապես սահմանել, ինչ է հոգևորսությունը:

Ժամանակին իմ առաջարկած օրինագծում առաջարկել էի հետևյալ ձևակերպումը:Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`’Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը։

Հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում ՝

ա) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք,

բ) գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք,

գ) ձեւավորվում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ,

դ) կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում,

զ) անձը կրկնակի եւ ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի։։ Ավելի մանրամասն այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ