29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այսօր Զոքանչի միջազգային օրն է /վիդեո/

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի որոշ երկրներում նշվում է Զոքանչի միջազգային օրը: Զոքանչի օր նշելու գաղափարը ծնվել է նախորդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում: Ի սկզբանե այն նշվել է որպես կատակ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են  լրջորեն մոտենալ տոնի գաղափարին, եւ այն տարածվել է նաեւ այլ անգլալեզու երկրներում, գրում է “nezabud-ka”-ն: Այս օրը […]

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հնարավորություններն ընդլայնվում են

 Հոկտեմբերի 25-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական ծառայությանը և հանրային կառավարմանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը և Ամերիկյան խորհուրդների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էլվիրա Դանան: Համագործակցությունն առաջին հերթին ուղղվելու է քաղաքացիական ծառայողներին ԱՄՆ-ում մասնագիտական զարգացման փոխանակման, վերապատրաստման ծրագրերում ներառելուն, […]

Մխիթարյանի հեռախոսային հարցազրույցը հեղինակավոր հաղորդմանը

Ռուսական հեռուստատեսության ամենահայտնի ֆուտբոլային հաղորդումներից մեկը՝ ‘Удар головой’-ը, հեռախոսակապ է հաստատել Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նրանք հետաքրքվել են Չեմպիոնների լիգայի ‘Չելսիի’ հետ հանդիպման, նրա խաղի մասին և այլն:

Մուտիլովչիկ Լևոն Զուրաբյանը

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ՀԱԿ-ին հիշեցրել է իր ղեկավարած տարիները, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հատարարությունները նա որակել է` քաղաքական խառնակչություն: ‘Իմ <<ՖԲ>>-յան բարեկամ Տիգրան Քոչարյանը նոր քաղաքական տերմին է գրանցել լեզվաբանական կոմիտեում` <<քաղաքական մուտիԼյովչիկ>>… Եվ իմ կարծիքով ճիշտ էլ բնորոշել է, Լ.Զուրաբյանի մերկապարանոց հայտարարություններն այլ կերպ, քան քաղաքական խառնակչություն, չի կարելի անվանել…Բազմիցս ապահարզանված, տրոհված, […]

Մարգարիտը Եսայանի նվերը ՍԱՍ-ի Արտակին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը իրեն պատկանող ԱԺ պատգամավորի համարանիշները նվիրել է ԱԺ մեկ այլ պատգամավոր, ՀՀԿ –ական Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին:   Այս առիթով թերթը զրուցել է Մարգարիտ Եսայանի հետ, որն էլ ասել է, որ իրենք վաղուցվա ծանոթներ են, լավ բարեկամներ են. “Ես ինքս մեքենա չունեմ, ինձ ծառայողական մեքենա է հատկացված, […]

Սիրիայի կառավարական բանակը հրադադար է հայտարարել

Սիրիական կառավարական բանակը հայտարարել է Զոհաբերության օրվա առթիվ հրադադար հաստատելու որոշման մասին, հաղորդում է “Reuters”-ը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերը իրենց իրավունք են վերապահում պատասխանել հակառակորդին հարձակման դեպքում: Նրանք նաեւ սպառնացել են գրոհել “ահաբեկիչներին”, որոնք կփորձեն օգտվել հրադադարից արտասահմանից Սիրիա ներխուժելու համար: Սիրիայում տոնական հրադադար հաստատելու առաջարկով հանդես […]

Կլինի՞ Սահմանադրական հանրաքվե. Հրապարակ

Նոր մանրամասներ են հայտնի դառնում սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, որի մասին օրեր առաջ առաջինը մենք էինք գրել: Հանրաքվեն ոչ միայն ամրագրելու է նոր փոխվարչապետի ինստիտուտի լայն լիազորությունները, այլեւ որոշակի լուծումներ է տալու օրախնդիր մի շարք հարցերի: Ըստ այդմ` հնարավոր է սահմանվեն ոլորտային նշանակության 3-4 փոխվարչապետների պաշտոններ, որոնցից մեկը` առաջին փոխվարչապետինը, հանձնվելու է հենց ԲՀԿ-ին: Հանրապետականի […]

Սյունիքի մարզպետի էթիկայի դասերը. Ժողովուրդ

 Մի քանի քրեական գործերով հասարակությանը հայտնի հանգամանքներում որպես մեղադրյալ չներգրավված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ որոշել էր էթիկայի մասին հրապարակավ դասեր տալ: Լիսկա մականունով հայտնի մարզպետի զայրույթի առիթը “Ժողովուրդ”-ի երեկվա համարում հրապարակված լուրն էր, ըստ որի՝ մարզպետը բարկացել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մնացած պաշտոններից բացի, նաեւ Սյունիքի մարզպետի պորտֆելն է պահանջել: “Նա այնքան […]

Բալասանյանը Ղուկասյանից պակաս դեմք չի. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի  հայրաքաղաք Գյումրին մշտապես ուշադրության կենտրոնում է: “Զարմանալիորեն այս քաղաքին են բաժին հասնում մեկը մյուսից “հազվագյուտ” դեմքեր: Վարդանիկի “արկածներից” չսթափված, հիմա էլ` Սամվել Բալասանյանի յուրահատուկ աշխատելաոճը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, վերջինս քաղաքապետարանում աշխատողներին լուրջ փորձությունների է ենթարկում. ով ընդունում է իր պայմանները, կշարունակի աշխատել, ով ոչ` հաջողություն: Ըստ այդմ, մի քանի ամիս […]

Ծառուկյանը համաձայնվել է. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգպանին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի