29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկիրը պիտի երկիր դառնա, բայց ոչ նախագահի ասելուց հետո

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը՝ դատախազին ոչ հարիր վարք դրսեւորելու համար: Մեսրոպ Մանրիկյանը եւ նրա որդին մայիսի 12-ին ընդհարվել էին լրագրող Ռուբեն Գրդզելյանի հետ: Հարուցված քրգործի արդյունքում հարուցվել էր քրեական գործ եւ հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ լրագրողը անմեղ ճանաչվեց, իսկ դատախազի որդին` Ալբերտ Մանրիկյանը տուգանվեց 50 հազար դրամ:  Մեսրոպ Մանրիկյանը  քրեական գործով չէր անցնում:

Արդյո՞ք դատախազը աշխատանքից ազատվել է լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու արդյունքում:

Henaran.am-ի հարցին Ռուբեն Գրդզելյանն ասաց, որ կարելի է ենթադրել: Բայց վերջինս ափսոսանք հայտնեց, որ դա արվել է միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անուղղակի միջամտությունից հետո:

“Դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, դատախազը մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, եւ հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են եւ ուրիշին են ուզում դատապարտել”,-ասել էր նախագահը:

Ռուբեն Գրդզելյանը վերլուծելով՝ հասկացավ, որ իր հետ կատարված միջադեպն է նախագահն ակնարկել: “Ես հավատում եմ եւ ուզում եմ երկիրս երկիր դառնա, բայց դա չպիտի նախագահի ասելուց հետո լինի; Բոլորս պիտի գիտակցենք դա”,-ասաց լրագրողը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ