23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ուրալ”-ն անսա՞րք էր. հարուցվել է քրեական գործ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց, ,ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը, Քարվաճառի տարածքում, նոյեմբերի 3-ին  հերթափոխի ժամանակ “Ուրալ” մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու փաստի առթիվ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 377 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոններ խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է  երկու կամ ավելի անձանց մահ:

Չնայած պաշտոնապես դեռ չի նշվում վթարի պատճառը, բայց որոշ տեղեկություններով, վթարի պատճառը մեքենայի անսարքությունն է եղել: Մերի Սարգսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ վաղ է պատճառների մասին խոսել: “Փորձաքննություն է նշանկված, դրա արդյունքները երբ պատրաստ լինեն կներկայացվի պաշտոնապես”,-ասաց Մ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ “Ուրալ”-ը  վթարի է ենթարկվել: Դեպքը պատահել է դիրքերը բարձրանալիս, մեծ բարձրության վրա: Վթարի հետեւանքով զոհվել են մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):

Այժմ Վարդենիսի հիվանդանոցից  15 վիրավորի տեղափոխում են Երեւան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ