Ծնողներն սպանել են աղջկան` տղայի հետ զրուցելու պատճառով

Պակիստանում ծնողներն սպանել են իրենց դստերը` տեսնելով, որ նա տղայի հետ է զրուցում, հաղորդում է “Reuters”-ը:
Դեպքը տեղի է ունեցել գտնվող վիճարկելի Քաշմիր նահանգի պակիստանյան մասում: Երբ 16-ամյա աղջկա ծնողները տեսել են, թե նա ինչպես է տան մոտ խոսում ինչ-որ տղայի հետ, նրանք աղջկա դեմքին քիմիական թթու են լցրել: Աղջիկը 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել գլխին, պարանոցին եւ ձեռքերին եւ մահացել է հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո:
Բժշկի խոսքով` աղջկա մայրը, ով նրան հիվանդանոց է տեղափոխել, բժիշկներին ասել է, թե դուստրը փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն աղջկա մահից հետո ծնողները խոստովանել են, որ սպանությունն իրենք են գործել:
Պակիստանում Մարդու իրավուքնների հարցերով հանձնախմբի տվյալներով` 2011-ի ընթացքում շուրջ հազար կին այսպես կոչված` “պատիվը պահելու համար” կատարված սպանությունների զոհ է դարձել: 2004-ին նման սպանություններն արգելեվել են օրենքով, որը խախտելու դեպքում մահապատիժ է սահմանված: Սակայն իրավապաշտպանների խոսքով` օրենքը բոլորովին արդյունավետ չէ, քանի որ շատ դեպքերում սպանությունները կամ անհայտ են մնում կամ գրեթե հետաքննություն չի անցկացվում: