24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամեն ինչ Էկոնոմիկայի նախարարության հարկային մուտքերի մասին

 Մշակող արդյունաբերության ճյուղերում հարկային մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 70.1 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում` 57.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 12.4 մլրդ դրամ (կամ 21.5 %): Այս տվյալներն այսօր կառավարությանը ներկայացրեց Էկոնոմիակայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը հայտնեց նաև, որ սոց վճարի գծով մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել […]

Էկոնոմիկայի ոլորտի աշխատողների թիվը նվազել է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 594 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 586 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 8 մարդով: ՛՛Նշված կազմակերպությունների սոցիալական վճարները 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել են 89424 հազար դրամ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 91.790 հազար դրամ` նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճելով […]

ԱՄՆ-ում այսօր նշում են Շնորհակալության օրը /վիդեո/

Այսօր ԱՄՆ-ում նշում են  ամենահին ազգային տոներից մեկը` Շնորհակալության օրը: Սովորաբար նոյեմբերի 4-րդ հինգշաբթին եւ նրան հաջորդող ուրբաթն ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օրեր են լինում, եւ ամերիկացիները ճանապարհ են ընկնում` իրենց հարազատներին եւ մտերիմներին այցելության: Ըստ վիճակագրության` ավելի քան 40 մլն ամերիկացիներ սովորաբար այս օրերին ճամփորդութուն են կատարում ավտոմեքենայով: Ըստ ավանդույթի` ընտանեկան ընթրիքին հավաքվում են ամերիկացիների […]

Կառավարության նիստը սկսվեց շնորհավորանքով

Հայաստանում այսօր նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստն սկսեց  շնորհավորանքվ: ՛՛1993 թվականի այս օրը շրջանառության մեջ մտավ ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր՛՛,-ասաց վարչապետը՝ կառավարութան անունից շնորհավորելով բանկային աշխատողներին և ցանկանալով նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն հայ ժողվորդի ու պետության:

Ծառայողական քննություն ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանությունում, երեկ  էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: “Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում”,-նշված է […]

Առանց որեւէ մեկնաբանության. զորամասի հրամանատարն ազատվել է աշխատանքից

Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Վահրամ Գրիգորյանն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Գրիգորյանը խնդիրներ է ունեցել ռազմական ոստիկանության հետ: Թե ինչ է մասնավորապես եղել, մեզ չհաջողվեց ճշտել: Որպես հնարավոր վարկած նշվում է բացահայտված չարաշահումները: Հրամանատարի ազատումը անակնկալ էր, քանի որ Գրիգորյանը վատ հարաբերություններ չի ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ի դեպ, նախարարությունում […]

Չեմպիոնների լիգա. ‘Բորուսիան’ ջախջախեց ‘Այաքսին’

Չեմպիոնների լիգայի D խմբում երեկ հանդիպեցին ‘Ռեալ Մադրիդն’ ու ‘Մանչեսթր Սիթին’: Թիմերը 1-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Մյուս հանդիպումը` ‘Այաքս’-‘Բորուսիա’, ավարտվեց հյուրերի հաղթանակով /1:4/: Նման կերպ` խմբում առաջատարը ‘Բորուսիան’ է, որ վաստակել է 11 միավոր, երկրորդը ‘Ռեալն’ է 8 միավորով: Երրորդ տեղում արդեն ‘Այաքսն’ է 4 միավորով, իսկ 3 միավորով չորրորդ հորիզոնակում է հայտնվել ‘մանչեսթր […]

Չեմպիոնների լիգա. C խումբ

Չեմպիոնների լիգայի C խմբում երեկ կայացած հանդիպմանը ‘Միլանը’ հյուրընկալվելիս 1:3 հաշվավ հաղթանակ տարավ ‘Անդերլեխտի’ նկատմամբ: Խմբի մյուս հանդիպմանը ‘Զենիթն’ ու ‘Մալագան’ 2-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Նման կերպ` խմբում առաջատարը ‘Մալագան’ է 11 միավորով, իսկ երկրորդը ‘Միլանն’ է, որ վաստակել է 8 միավոր: Մյուս 2 ակումբներն ունեն 4-ական միավոր:

Չեմպիոնների լիգա. A խմբում ամեն ինչ պարզ է

Չեմպիոնների լիգայի A խմբում երեկ կայացած հանդիպումներից հետո պարզ դարձավ, թե ովքեր են անցնում հաջորդ փուլ: Զագրեբի ‘Դինամոն’ հյուրտնկալվել էր ‘Պորտուին’: Վերջինս 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, խմբում ապահովեց առաջին հորիզոնականը 13 միավորով: Խմբի մյուս հանդիպմանը ՊՍԺ-ը հյուրընկալվելիս 2 անպատասխան դնգակ ուղարկեց Կիևի ‘Դինամոյի’ դարպասը: Խմբում երկրորդը 12 միավորով ՊՍԺ-ն է: Երրորդ տեղում Կիևի […]

Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հրադադար են կնքել

Իսրայելը եւ “ՀԱՄԱՍ”-ը համաձայնության են եկել կրակը դադարեցնելու շուրջ, հաղորդում է”Reuters”-ը: Այդ մասին լրատվական գործակալությանը հայտնել է բանակցությունների ընթացքին տեղյակ պաղեստինցի չինովնիկներից մեկը` անանունության պայմանով: Գործակալության աղբյուրը եգիպտացի բանակցորդների մեջ հաստատել է այդ ինֆորմացիան: Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է, որ չնայած հրադադարին, Գազայի շրջափակումը կշարունակվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի