13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բալասանյանը Ղուկասյանից պակաս դեմք չի. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի  հայրաքաղաք Գյումրին մշտապես ուշադրության կենտրոնում է: “Զարմանալիորեն այս քաղաքին են բաժին հասնում մեկը մյուսից “հազվագյուտ” դեմքեր: Վարդանիկի “արկածներից” չսթափված, հիմա էլ` Սամվել Բալասանյանի յուրահատուկ աշխատելաոճը: Տեղի մեր աղբյուրների պնդմամբ, վերջինս քաղաքապետարանում աշխատողներին լուրջ փորձությունների է ենթարկում. ով ընդունում է իր պայմանները, կշարունակի աշխատել, ով ոչ` հաջողություն: Ըստ այդմ, մի քանի ամիս […]

Ծառուկյանը համաձայնվել է. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: “Հայկական ժամանակ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգպանին: […]

ԲՀԿ-ն չէր կարող կողմ լինել. Վարդան Օսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խորհրդարանում ընդունված նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին: ‘Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց ‘Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրանում է՝ մինչև 35000 դրամ: «Բարգավաճ Հայաստանը» բնականաբար չէր կարող կողմ լինել նման չնչին բարձրացմանը […]

Վթարված վերելակի պատճառով 2 զոհ

Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը պոկվել եւ ընկել էր, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Այս տեղեկացնում է  Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին […]

Պաշտպանության նախարարը վախեցած է. զինվորների մայրեր /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի, այս անգամ ևս հավաքվել էին մի շարք մարդիկ, ովքեր փորձում էին իրենց բողոքները ներկայացնել նախարարներին: Հերթական անգամ այստեղ էին նաև զոհված զինվորների մայրերը: Նրանք ուզում էին հանդիպել ՊՆ Սեյրան Օհանյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես են ի վերջո մահացել իրենց որդիները: Henaran.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ իրենց չի […]

Քաղաքապետն ազատվում է անցանկալի կադրերից

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը իր  “անցանկալի” կադրերերց ազտավելու համար կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել քաղաքապետարանում: Նրա առաջին նշանակետը կրթության եւ մշակույթի բաժնի պետ Վարոս Սիմոնյանն է:  Քաղաքապետը կասկածում է վերջինիս` քաղաքապետարանի տեղեկությունները դուրս տանելու մեջ: Այդ իսկ պատճառով քաղաքապետը դիմել է ավագանուն` առաջարկելով այդ բաժինը լուծարել` միացնելով քաղաքապետարանի ընդհանուր բաժնին: Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Աղասի Հակոբջանյանը […]

Հայաստանում առաջին անգամ նախագահի կին թեկնածո՞ւ

‘Ցանկացած քաղաքական ուժ ընտրությունների նախօրին բնականաբար պետք է քննարկի և որոշի այն ձևաչափերը, թե ինչպես է մասնակցում ընտրություններին’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը` խոսելով նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշման մասին: Հիշեցնենք, որ նախքան ‘Ազատ դեմոկրատներ’- ‘Ժառանգություն’ ապահարզանը, ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցությունը հայտարարել էր, որ հավանաբար կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Վերջին իրադարձություններից հետո, Խաչատրյանի […]

Գերմանիան ցանկանում է օգտագործել հայկական Սփյուռքի ներուժը

“Այսօր արաբական աշխարհում տեղի ունեցող քաոսը եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ երկրների մասին խորը գիտելիքների պակաս կա: Այդ բացը կարող է լրացնել հայկական Սփյուռքը”,- նման տեսակետ է հայտնել գերմանացի քաղաքական վերլուծաբան, “Tageszeitung” թերթի խմբագիր Գեորգ Բալթիսենը՝ Henaran.am-ին տված բացառիկ հեռախոսազրույցում: Ըստ փորձագետի՝ ոչ միայն արաբական երկրներում, այլեւ Թուրքիայում, Իրանում  եւ այլուր գոյություն ունեցող […]

Քրեակատարողական վարչությունը արաձագանքել է Hemaran.am-ի հրապարակմանը

Հոկտեմբերի 25-ին “henaran.am” ինտերնետային կայքում զետեղված` “Նուբարաշեն” ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալների եւ կալանավորների հացադուլ հայտարարելու վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ պարզաբանում ենք, որ նամակի հեղինակ, նախկինում երկու անգամ դատապարտված, “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավոր Արթուր Խաչատրյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) եւ 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով) հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հայտարարել է հացադուլ: Ըստ […]

Նոր զորամաս Հայաստանի հարավում. նախագահը մասնակցել է բացմանը

Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը: Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին՝ լավ ծառայության համար: “Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի