04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեզ շարքից հանել չի կարելի. Գալուստ Սահակյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն նախատեսող ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը:

Այս նախագծին դեմ են խորհրդարանական բոլոր խմբակցությունները` բացառությամբ կոալիցիոն գործընկերների, առայժմ անորոշ է նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը, որը թեեւ առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկել նախագծին, բայց եւ նշել է, որ քննարկումների ընթացքում համաձայնության գալու եզրեր տեսնում է:

Նշենք, որ ԱԺ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները երեկ հայտարարեցին, որ եթե նախագիծն ընդունվի, հետ կկանչեն իրենց ներկայացուցիչներին  հանձնաժողովից: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը խորհրդարանում փորձում է պրոբլեմներ ստեղծել եւ դրանք չի կարողանում լուծելի դարձնել, իսկ որպես մեղավոր ներկայացնում է իշխանությանը: “Մենք խմբակցության որոշմամբ չենք մասնակցել արտահերթ նիստին, սա բոյկոտ է, որեւէ հանձնաժողով չի կարող իր վարույթում վերցնել եւ քննարկել այդ հարցը”,-ընդգծեց նա եւ հավելեց.”Փոխանակ խոսեն ժողովրդի հետ, որ իրենք լավն են, չեն կարողանում, որովհետեւ իրենք լավը չեն, խոսում են որ ՀՀԿ-ն է վատը: Ես չեմ ասում, որ մենք ամենալավն ենք, այլ` մեզանից լավը չկա:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց  ընդդիմությանը ՀՀԿ-ին  գովազդելու համար նկատելով, թե ընդդիմությունը հայտարարում է , որ նեղացել է եւ Էթիկայի հանձնաժողով անդամներ չի ուղարկում: “Դա ձեր իրավունքն է: Հանկարծ, որ  էս քսան տարիներին էթիկայի հանձնաժողով չի եղել, Ազգային ժողովը չի՞ գործել :

90-ականներին Գերագույն խորհրդի ժամանակ ստեղծել էին էթիկայի հանձնաժողով, դա ստալինյան ոճի մի հանձնաժողով էր եւ ում ուզում էին շարքից հանում էին : Հիմա ուզում են կրկնել նույնը: Մեզ շարքից հանել չի կարելի, որովհետեւ մենք ժողովրդի ավելի մեծ ձայներն ենք վերցրել,  դուք մտածեք` ձեր գաղափարախոսությամբ տեղավորվել ժողովրդի բանականության մեջ, թերեւս այլեւս ուշ է”,-եզրափակեց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ