Ռուս դերասանուհուն Ալեն Դելոնը դուր է գալիս այս տարիքում /վիդեո/
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, աշխարհառչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Հայաստանում է մասնակցելու “Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի հայաստանյան առաջնախաղին:
Ֆիլմի բյուջեն 6 մլն դոլար է, արտադրության ծախսերը` 2 մլն դոլար: Կինոալմանախը
բաղկացած է 5 նովելներից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել են տարբեր ռեժիսորներ` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչեւ, Կլիմ Պոպլավսկի:Ֆիլմի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղեւոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:
Կինոալմանախը “Մայրեր” ֆիլմի շարունակությունն է: Այն նկարահանվել է Ռուսատանում եւ Ֆրանսիայում: Ռեժիսոր Արտեմ Ակսենկոյի նկարահանած “Մայրերի պատերազմ” նովելում Լենան եւ Մաշան լավագույն ընկերուհիներ են մինչեւ այն պահը, երբ նրանից մեկը հաղթում է “Мисс Снежинка” մրցույթում: Երկար տարիներ անց նախկին ընկերուհիները աղջիկները պետք է մասնակցեն նմանատիպ մրցույթի:
Ռեժիսոր Դմիտրի Գրաչեւի նկարահանած “Թավջութակահար” նովելում մայրը որոշում է ուրախացնել որդուն,Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի նրա երկար սպասված համերգին: Մայրը չէր էլ պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած “Սողոմոնի որոշում” ֆիլմում Վիկտորային հաջողակ բիզնես լեդի է, բարձր պաշտոն է զբաղեցնում ֆիլմում: Աշխատանքը եւ կարիերան խլում են նրա ողջ ժամանակը: Նրա 7-ամյա աղջիկը ողջ ժամանակը անցկացնում է իր դայակի հետ: Նա Ամանորին նամակ է գրում Ձմեռ պապին, որում խնդրում է, որ դայակը դառնա իր մայրը: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային…
“Երջանիկ թվեր” նովելում Քսենիան եւ Ժենյան սիրող զույգեր են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե երեխա ունենային: Ամուսնության 7-րդ տարեդարձի առթիվ Քսենիան ամուսնուն նվիրում է Սիմ քարտ` Եվգենիայի սիրած 7 թվերով: Նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որը ճակատագրական է դառնում զույգի համար: Ֆիլմի ռեժիսորն է Անտոն Բոռմատովը:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած “Փարիզ” ֆիլմում Վեռա Եվգենեւան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Եվգենեւայի ամենամեծ երազանքն է լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել է ռոմանտիկա եւ Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա ականկալի է գալիս, երբ սառնարանում գտնում է որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգեւորված զանգում է որդուն եւ լսում. “Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ”:
Ասուլիսին ներկա ֆիլմի դերասանուհիներից մեկը Իրինա Ռոզանովան ակնարկեց, որ իրեն գեղեցիկ տղամարդիկ թերեւս դուր չեն գալիս, բայց Ալեն Դելոնն այժմ իրեն ավելի է դուր գալիս, քան երիտասարդ տարիքում: “Ալեն Դելոնի հետ հանդիպումը երազ էր, բայց նա ինձ իսկապես զարմացրեց: Դերասաններս եւ բոլորը շատ ենք մտածում մեր արտաքինի մասին, բժշկությունը օգնում է մեզ այդ հարցում: Այս հանճարեղ մարդուն, երբ ասացին՝ գնա գրիմի, ասաց. “Ինձ գրի՞մ, ինձ գրի՞մ: Ես 33 տարեկանում մոլորակի ամենագեղեցիկ տղամարդն էի, իսկ այս կնճիռները, մազերը հիմա իմ գրիմն են: Ես այսպիսին եմ: Որպես դերասանուհի՝ կուզենայի պահպանել այս իմաստությունը”,- ասաց Ի. Ռոզանովան: