Ի՞նչու են ազատվում դատավորները.Հրապարակ
“Հրապարակ”-ին հաջողվել է պարզել, թե որ դատավորներն են դիմում գրել աշխատանքից ազտավելու համար: Դրանցից մեկը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Շահոյանն է: Նա եւս իր դիմումում գրել է, որ առողջական խնդիրներ ունի, եւ խնդրել է դադարեցնել իր լիազորությունները: Բայց, ի տարբերություն նախորդների, ովքեր դիմումում պարզապես գրել են, որ առողջական խնդիրներ ունեն, Շահոյանն իրականում լուրջ առողջական խնդիրներ ունի:
“Հիշեցնենք, որ, մեր տեղեկություններով, լիազորությունները դադարեցնելու մասին դիմում գրած դատավորներից մեկն էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանն է: Կարծիք կա, որ սա նախագահական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանի հերթական նախընտրական շոուներից է: Մի քանի դատավորների “ազատելով”՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե երկրում արդարադատություն է վերականգնում, պայքարում է կոռուպցիայի դեմ:
Սակայն հասարակության համար այդպես էլ պարզ չէ, թե ովքեր են այդ դատավորները, ինչ գործերի շրջանակներում են խախտումներ թույլ տվել, ինչ կարգի խախտումներ են դրանք, եւ վերջապես ինչու են լիազորությունները վայր դնում: Ինչից ավելի ակնհայտ է դառնում, որ, ամեն դեպքում, սրանից արդարադատությունը չի շահելու”,-գրում է թերթը: