Իտալիային խփած Մխիթարյանի գոլը լավագույններից է

Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Իտալիայի հավաքականին խփած գոլը Աշխարհի առաջնության 3-րդ և 4-րդ տուրերում խփած գոլերի տասնյակում զբաղեցրել է 8-րդ տեղը: Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանն Իտալիայի դարպասն ուղարկեց մեկ գոլ, իսկ սեփականն ընդունեց 4-ը: http://www.youtube.com/watch?v=USh2C-bT2OA&feature=player_embedded