04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Ի՞նչ է սպասվում ՀՀԿ համագումարին

Դեկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀԿ 15-րդ համագումարը` օրակարգային մեկ հարցով: Այն է` նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումը: Ինչպես  Henaran.am – ին փոխանցեց  ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, համագումարին ներկա կլինեն ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմում գտնվող վեց կուսակցությունների ներկայացուցիչները, հրավեր է ուղարկվել նաեւ ՀՅԴ-ին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերին` […]

ԱԳ նախարարը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին: ՀՀ արտգործնախարարն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին: Ողջունելով հյուրին՝  նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ. մարտ եւ մայիս ամիսներին […]

Հայերն ուզում են նմանվել հայտնի մարզիկների

Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի խոսքով` Հայաստանն այս տարվա ընթացքում բավականին հաջողություններ ու առաջընթաց է ունեցել սպորտի բնագավառում:  ” Բոլոր օլիմպիական մարզաձևերի մարզիկների ու մարզաձևերը վիճակը ավելի լավացել է ու ավելի է բարելավվելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Դրա հետ միաժամանակ հայ հասարակությունը ևս սկսել է ավելի հետևել իր առողջ ապրելակերպին ու սպորտով ավելի […]

Ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի որոշմանը: Վարդան Օսկանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.”Բարգավաճ Հայաստան” կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:  Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն […]

Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ԱԺ-ում էին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում: “Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում” ԱՄՆ ՄԶԳ […]

Նորակոչիկների հետ “բինգո” մի խաղացեք

Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության եւ արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետեւողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երեւույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ: Հասարակական […]

Խոզի ազդրի գինը կթանկանա

Ոչխարի և տավարի խոզի մսերի գները նվազել են 10, 7 %-ով և  15%–ով, սակայն փոխարենը կբարձրանա խոզի ազդրի գինը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Խոզի ազդրը, նրա խոսքով, կարող է թանականալ մինչև 10%: Վարչության պետը ամփոփեց նաև տարին` հայտնելով, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում […]

Երեւանը պատրաստվում է Ամանորին

Երեւանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով: Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20–ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով եւ խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության Գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ «Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են […]

Հայերը չե՞ն շտապում հատել բնական տոնածառները

Նոյեմբերի մեկի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 1139 ծառահատման դեպք: Այս բոլոր դեպքերի կատարողները ակտավորվել են: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նրա խոսքով` դեռևս չի կարելի ասել, թե նախորդ ժամանակաշրջանի համեմատ ծառահատման դեպքերը նվազել են, թե ավելացել, դա պարզ կլինի գարնանը, սակայն նախորդ տարվա այս ամիսների դրությամբ դրանք նվազել են: Պետրոսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի