03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծնունդը նշել է կեսգիշերին. Արգամիչի անձնական ցանկությունը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Henaran.am-ն ԱԺ նախագահի հետ նախընտրական թոհուբոհից զերծ, ապաքաղաքական կարճ զրույց է ունեցել : 

ԱԺ նախագահը մեզ ասաց, որ ուղիղ կեսգիշերին ընտանիքի անդամների, թոռների շրջապատում նշել է ծնունդը, իսկ այսօր Հովիկ Աբրահամյանն աշխատում է` ՀՀԿ նախընտրակաան շտաբում է:

ԱԺ նախագահի ցանկությունը ծննդյան օրվա կապակցությամբ մեկն է.’’Երկրին խաղաղություն, առաջընթաց, նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ ու բարօրություն’’: Իսկ անձնական մակարդակում Հովիկ Աբրահամյանը ուզում է, որ իր որդին` Արգամը, արու զավակ ունենա:

Հովիկ Աբրահամյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ շնորհավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, անհատներ:

 ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորանքներ է ստացել նաեւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինից, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինից, միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներից, օտարերկրյա խորհրդարանների պատգամավորներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ