Ամենասեքսուալ հայուհիները` արժե իմանալ /ֆոտո/
Ի՞նչ ասել է “սեքսուալություն”: Թերեւս, կնոջ եւ տղամարդու գրավչության հանելուկ, որն այդպես էլ չի ստացվում գուշակել :): Այսօր ներկայացնում ենք Մարքեթինգի հայկական ասոցիացիայի “դեմ առ դեմ” մեթոդով հարցման արդյունքները, որի շրջանակում մոտ 1000 հարցվող ընտրել է իր կարծիքով ամենասեքսուալ հայտնի հայուհիներին:
Եվ այսպես, հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ կին է ճանաչվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:
Երկրորդ հորիզոնականում երգչուհի Սիրուշոն է, երրորդում`երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Ամենասեքսուալների տասնյակում են հայտնվել նաեւ Սոֆի Մխեյանը, Լիլուն, Գայանե Ասլամազյանը եւ Անի Երանյանը:
Հարցվածների կարծիքով` սեքսուալ կանայք են նաեւ երգչուհի Սյուզան Մարգարյանը եւ պարուհի Սոֆի Դեւոյանը:
Պետք չէ անտեսել նաեւ այն փաստը, որ հարցվածների մի ստվար հատված կարծում է, որ վերը թվարկված հայտնիներից եւ ոչ մեկն արժանի չէ “ամենասեքսուալ” ճանաչվելու տիտղոսին:
աղբյուրը`bravo.am