26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ դիտորդները Արման Մելիքյանի հետ են հանդիպել

Այսօր  ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ընդունեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար` դեսպան  տիկին Հեյդի Թալիավինիին: Հանգամանալից զրույցի ընթացքում Արման Մլիքյանն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում առկա քաղաքական իրողությունները միանշանակ հաստատում են, որ ՀՀ-ից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն կես միլիոն քվեները կրկին հավելագրվելու են հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, եթե իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ եռանդուն ջանքեր չգործադրվեն:

Արման Մելիքյանն այն համոզմունքն արտահայտեց, որ ընտրակեղծարարությունը կանխող կարևոր քայլ կլինի  ընտրությունների օրինականությունն ապահովող և վերահսկող մարմնի` ԿԸՀ-ի կողմից Հայաստանից հեռացած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն ընդունած, սակայն մշտապես արտերկրում բնակվող սփյուռքահայ հայրենակիցների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվաքանակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հրապարակումը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին հանձնվեց այս խնդրին առնչվող փաստաթղթերի փաթեթը, որը ներառում էր Արման Մելիքյանի` ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված նամակի, ԿԸՀ-ի կողմից  նամակում ներառված առաջարկների վերաբերյալ ընդունված որոշման պատճենները, ԿԸՀ նիստի արձանագրությունը /թղթի կրիչի վրա և նիստի ձայնագրության էլեկրոնային տարբերակը/, ինչպես նաև ԿԸՀ որոշման կապակցությամբ Արման Մելիքյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը:

Նշվեց, որ ԿԸՀ-ն մերժել է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայ հայրենակիցների և քաղաքացիությունից հրաժարված անձանց մասով` վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը և, որ առ այսօր, վերջինս որևէ կերպ չի արձագանքել նամակում բարձրացված հարցերին: Հեյդի Թալիավինին տեղեկացվել է նաև այն մասին, որ որևէ պարագայում թեկնածուն չի դիմելու ՀՀ դատական ատյաններին` համարելով, որ  Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի առկայության պայմաններում, անհնար է ակնկալել արդարադատության իրականացում:

Դեսպան Հեյդի Թալիավինին հավաստիացրեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել բոլոր խնդրահարույց հարցերը պարզելու և ընտրությունների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու համատեքստում:

Տեղեկացնում են Արման Մելիքյանի նախընտրական շտաբից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ