05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Պարզ լիճն” այլանդակված է

ՀՀ  Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են […]

Հայերի հերթական հաղթանակը

Երևանում շարունակվում է ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այժմ ընթանում են 1/8 եզրափակիչի մենամարտերը: Հայաստանից առաջինը ռինգ դուրս եկավ Տարոն Սողոմոնյանը 56 կգ քաշային կարգում: Նա 17:11 հաշվով հաղթանակ տարավ ուզբեկ Յահոնգիր Դավիդովի հանդեպ: Այսօր 1/4 եզրափակչի ուղեգրերիի համար Հայաստանի հավաքականից կպայքարեն Հենրիկ Մոքոյանը, Գոռ Երիցյանը, Արտվազդ Արոյանը և Նիկոլ Հարությունովը:

Տեղի կունենա Կոնգոյում զոված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընացը

ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում հասանելի տեղեկատվության համաձայն մոտակա օրերին տեղի կունենա Կոնգոյում զոված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընացը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի մոտակայքում:Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ էին եւ այնտեղ աշխատում էին պայմանագրային հիմունքներով:

Պետությունից ստանում եմ միայն 18.200 դրամ թոշակ. երկու հաշմանդամ երեխաների միայնակ մայր

՛՛Իմ երկու երեխաներն էլ  հաշմանդամություն ունեն, բայց ես վարձով տանն եմ ապրում, և պետությունից ստանում եմ միայն  18.200  դրամ թոշակ՛՛,-այսօր ասուլիսում, պատմեց  հաշմանդամություն ունեցող երկու երախաների միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ ինքը մշտապես միջոցներ է հայթայթում իրենց գոյության համար: Իհարկե, կան բարերարներ, որ իրեն օգնում են, սակայն ինքը չի աշխատում, քանի որ միայնակ […]

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ

 Դեկտեմբերի երեքին ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է հաշմանդամություն ունցող անձանց միջազգային օրը: Այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը լրագրողներին ներկայացրեց  ՅՈՒՆԻՍԵՖԻ ՛՛Խոսքը ներառման մաիսն է՛՛՛ զեկույցի արդյունքները: Համաձայն զեկույցի՝ Հայաստանում կա ութ հազար պաշտոնապես գրանցված հաշմանդամություն  ունեցող երեխա, ովքեր կազմում են մանկական բնակչության մեկ տոկոսը: Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ը ապրում է աղքատության մեջ կամ օրական  երեք […]

ԲՀԿ-ն գցում է իր փոխնախագահին

”Ես կուսակցի խոսնակ չեմ, ես կուսակցության խոսնակն եմ եւ պատրաստ եմ մեկնաբանելու հասարակական քաղաքական եւ կուսակցական նշանակության հարցեր: Մասնավոր հարցեր կամ անհատների խոսքեր` անհատներին վերաբերող գնահատականներ, ինձ չեն հետաքրքրում”,-այսօր Henaran.am հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը երբ խնդրեցինք մեկնաբանել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` ԲՀԿ ոչ […]

ԲՀԿ-ն դժգոհ է ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ափսոսում է, որ հրաժարվեց արտասահմանյան ուղեւորությունից եւ եկավ մասնակցելու ԱԺ պետաիրավականն հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որն այսօր քննարկել է մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագիծը: Ուրիխանյանն իր դժգոհությունը հայտնեց հանձնաժողովի որոշումից եւ մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունից, որ համաձայն է ընդունել նախագծի քվեարկությունը […]

Լեւոն Զուրաբյանը երաշխիք խնդրեց Հովիկ Աբրահամյանից

“Արդյոք Դուք կարող եք մեծամասնության անունից հաստատել հանձնաժողովի ստեղծման խոստումը”,-քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` դիմելով  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրեց իր հավաստիացմամբ երաշխավորել, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական մեծամասնությունը կկատարի իր խոստումը եւ կողմ կքվեարկի մեկ տարով հետաձգված մարտի մեկի հարցով նոր հանձնաժողովի ստեղծման նախագծին, որի վերաբերյալ որոշումն այսօր ընդունվեց ԱԺ պետաիրավական […]

“Բանդայի” նիստը հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր եւս հետաձգեց “բանդա”-ի գործով դատական նիստը: Ամաստանյալներ Արտուշ Հակոբյանը,  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանը եւ Քյարամ Ամոյանը դատարան չէին բերվել: Դատավորը հայտարարեց, որ վիրահատված Արման Դալլաքյանի առողջական վիճակն էր; Բուժող բժիշկը հեռախոսով դատավորին տեղեկացրելէ, որ  ամբաստանբյալի առողջական վիճակը 3 օրվա ընթացքում կկարգավորվի: […]

Ծառայողների վրա չիպեր կտեղադրվեն

Ինֆորմացիոն արտահոսքի հետ կապված Վատիկանում ուժեղացնում են անվտանգությանն ուղղված քայլերը: Այժմ յուրաքանչյուր ծառայող կունենա անձը հաստատող փաստաթուղթ` միկրոչիպով, գրում է “The Daily Telegraph”-ը: Միկրոչիպով քարտերը, որոնք թույլ կտան տեղեկանալ դրանց տիրոջ  գտնման վայրը Հռոմի պապի պալատի տարածքում, ուժի մեջ կլինեն 2013-ի հունվարի 1-ից: Դրանց միջոցով նաեւ հնարավոր կլինի վերահսկել` երբ է ծառայողը գալիս աշխատանքի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի