05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հույսի վերելակ.ապրում է երգելով /վիդեո/

Եղեգնաձորում Սոնիկ Մելքոնյանին շատերը գիտեն որպես դերձակ, եւ արդեն շատերը գիտեն, որ նա լավ երգում է:  Սոնիկը երկու տարեկան էր, երբ հայրը մեկնեց պատերազմ: Հորը չի հիշում, հիշում է մոր պատմությունները նրա մասին: Այն  մասին, որ հանդում աշխատելիս միշտ երգել է, անուշ ձայն է ունեցել, շնորհքով մարդ է եղել. հայրենական պատերազմից նա այդպես էլ չի […]

Երկու

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության մի քանի կարկառուններ, Henaran.am-ի տեղեկությունների համաձայն, կարողացել են համոզել Գագիկ Ծառուկյանին, որ նախագահ դառնալու հնարավոր բոլոր նախադրյալներն ինքն ունի, բացի երկու “ոչ այնքան կարեւոր փաստից”:  Այսպես, խնդիրներից մեկն այն է, որ Ծառուկյանը Եվրոպայում այդքան էլ ընկալված չէ, ուստի անհրաժեշտ է վերջինիս “կոստյում” հագցնել, տանել Բրյուսել, որտեղի հանդիպումները կազմակերպելու համար Ծառուկյանը, ասում են, […]

Lրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ չկան

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ  3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին` թիվ  7 ԸԸՀ-ում:  Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի […]

Անվանի երգչուհին բժշկի սխալի պատճառո՞վ է մահացել.դեկտեմբերի 10-ին աճյունը կբերեն

 Դեկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Քննարկվել են  երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: […]

ՀԱԿ-ն առայժմ 16 ստորագրություն ունի, 4-ը` ԲՀԿ-ից

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար առայժ հավաքել է 16 ստորագրություն: Այս մասին այսօր Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ձեւաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ պատգամավորները, Ժառանգության պատգամավորներն ու Ազատ դեմոկրատները: ԲՀԿ-ից ստորագրել են ընդամենը 4 պատգամավորներ` Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը […]

Հայերը պարտվում են

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ռինգ դուրս եկան: 75 կգ քաշային կարգում Արտավազդ Արոյանը մրցեց հույն Պոլինեիկիս Կալամարասի հետ: Այս անգամ հայ բռնցքամարտիկը պարտվեց 14:15 հաշվով: 64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը պարտվեց կուբացի Քեւին Հայլեր Բրաուն Բազեյնին: Նշենք նաև, որ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոկոյանը դուրս մնաց առաջնությունից առողական խնդիրների պատճառով: Ավելի վաղ […]

Վարչապետը ծանոթացել է Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային […]

Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ): […]

Աղջիկների բազկամարտը ողբալի ավարտ ունեցավ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ աղջիկները իրենց ձեռքի ուժն են չափում միմյանց հետ: Սակայն ինչպես ավելի ուշ է նկատվում, աղջիկներից մեկն այդքան էլ լավ չի տիրապետում բազկամարտի նրբություններին, և իր մրցակցին պատահաբար վնասվածք է հասցնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի