03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էներգետիկայի նախարարն այդպես էլ տեղ չհասավ

ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր կառավարության նիստից հետո խուսափեց իրեն սպասող լրագրողներից, որոնց հետաքրքրող հարցն, իհարկե, վերաբերում էր Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացմանը: Հիշեցնենք, որ գազի սակագնի փոփոխության շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ էին ընթանում: Էներգետիկայի նախարարն ավելի վաղ խոստացել էր լրատվամիջոցներին հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնել տարեվերջին: Տարեվերջյան ամփոփիչ […]

ԿԸՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական կազմին

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:      Ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է […]

Սոնան հրաշք ա. Հովոն` Սոնա Շահգելդյանի պարի մասին /վիդեո/

 Հաղորդավար Հովհաննես Ազոյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երգիչներ Արմոյի և Գևորգ Մարտիրոսյանի ”Շնորհավոր 2013” երգի տեսահոլովակը, և այն այսպես մեկնաբանել: ”Աաա, շատ փախած կլիպ եք նկարել: Ապրեք, իսկ Սոնան հրաշք ա”: Հիշեցնենք, որ տեսահոլովակում պարում է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Այս պարի վերաբերյալ շատ քննադատություններ հնչեցին, ինչին ի պատասխան Շահգելդյանը գրել էր, որ այն, թե ինչ […]

Ֆավորիտի առկայությունը չի խանգարի, որ ընտրությունները մրցակցային լինեն. Դերենիկ Դումանյան /վիդեո/

‘’Այս տարի մենք ունենալու ենք ամենաթափանցիկ, ամենարդար ընտրությունները: Բոլորս միասին ականատես կլինենք, որ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ’’,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս տարվա փետրվարինն կայանալիք  նախագահական ընտրություններին, լրագրողներն ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հանրապետական նախարարը համոզմումնք է հայտնել, որ ՀՀԿ թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունների ֆավորիտն է, […]

Հայաստանն ազատ տնտեսությամբ երկիր է.

“Heritage” հիմնադրամի եւ “The Wall Street Journal”-ի հրապարակած ամենամյա զեկույցում Հայաստանն զբաղեցրել է 38-րդ տեղը տնտեսապես ազատ երկրների շարքում, ըստ որի համարվում է “չափավոր ազատ երկիր”: Աղյուսակում դասակարգման հիմնական չափանիշներն են տնտեսական եւ առեւտրային ազատության աստիճանը, պետության միջամտությունը երկրի տնտեսությանը, կաշառակերության գործոնը: 19 տարի անընդմեջ աղյուսակի առաջատարը Հոնկոնգն է, որի տնտեսության ազատության ինդեքսը 100 հնարավոր […]

Նախագահի թեկնածուները չօգտվեցին լրացուցիչ ժամկետից

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընտրագրավի անդորրագիրը հավելյալ 48 ժամվա ընթացքում ԿԸՀ է ներկայացրել միայն ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ լրացուցիչ ժամկետն ավարտվեց այսօր ժամը 14-ին: Միայն մեկ առաջադրված թեկնածու` Մհեր Հայրապետյանը, դեռևս հնարավորություն ունի անդորրագիրը ներկայացնել ԿԸՀ, քանի որ Հարությունյանի տեղեկացմամբ` ԿԸՀ արտահերթ […]

Շփման գծում անցկացրած դիտարկման ընթացքում խախտումներ չեն գրանցվել

Հունվարի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:         ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն  /Չեխիա/  եւ Խրիստո […]

Ընտրագրավն անհրաժեշտ է ընտրապայքարը արհեստական թեկնածուներից զերծ պահելու համար. նախարար

“Այս պրոցեսները կրկին անգամ գալիս են հաստատելու, որ  ընտրագրավն անհրաժեշտ է: Դա կարեւորագույն գործիքներից մեկն է ընտրապայքարը արհեստական, ոչ ռեալ, ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար’’,-այսօր անդրադառնալով ընտրագրավի խնդրին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողներից 8-ը սահմանված կարգով 8 մլն ընտրագրավ վճարելու խնդրի առաջ էին  կանգնած: ԿԸՀ-ն […]

Եթե հայ ֆուտբոլիստները խաղային ՀԱԿ-ի նման

Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը նկարագրել է, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղար ՀԱԿ-ի սկզբունքով: ”Սարգիս Հովսեփյանը ամենավճռորոշ խաղից առաջ կհայտարարեր, որ ինքն այլևս բավականաչափ ուժ և եռանդ չունի և դուրս կգար հավաքականի կազմից:  Սակայն մինչ այդ հավաքականի ֆուտբոլիստներից մեկը զուգահեռ բանակցություններ կվարեր Չեխիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի հետ՝ իրար գոլեր չխփելու և […]

Հայրենական արտադրողների “վերջին նվաճումը”` օտարամոլություն /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում կիսվել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին իր մտքերով: “Մի՞թե օտարն արդեն հարազատ է դարձել մեզ համար”,- հռետորական հարց է տվել Սամվել Կարապետյանն՝ իր ասածը հիմնավորելով բազմաթիվ օրինակներով, երբ հայկական ապրանքների վրա հայերենով անվանումը կամ առհասարակ բացակայում է, կամ ստորադասված է ռուսերենին և անգլերենին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված