Դերասանի հարցազրույցի ու մատի նակոլկայի մակարդակը իրար բռնում են. Սաֆարյանը Նժդեհի դերակատարին
”Ժառանգություն” ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանություն է տվել դերասան Արտաշես Ալեքսանյանի քննադատություններին:
”Կարդացի Գարեգին Նժդեհի դերակատարի հարցազրույցն ու փշաքաղվեցի….
Ցավում եմ, բայց, իսկը` սերիալի դերասան: Դերասանից նման գռեհիկ պահվածք չէի սպասում”,-գրել է նախկին պատգամավորն ու շարունակել. ”Չեմ հավատում, որ նման ներքնաշխարհով մարդը կարողանա դերը լավ խաղալ… Այ, խուլիգանի դեր, միգուցե, լավ խաղա: Ֆիլմը չեմ տեսել, ու առավել քան համոզվում եմ, որ մեծ հավանականությամբ` նայելու բան չէ միայն գլխավոր հերոսի դերակատարի ներքնաշխարհի ու մտահորիզոնի պատճառով: Եւ վերջինը. պետք չէ մանյովրել, թե մեծ հերոս Գարեգին Նժդեհին են քննադատում: Քննադատում են ֆիլմը, սցենարը, դերասանին ու նրա խաղը: Եթե Նժդեհի անվան տակ թաքնվող դերասանին չի կարելի քննադատել, ուրեմն չի կարելի քննադատել նաեւ այդ նույն անունի տակ թաքնվող, հայրենիքը կեղծող ու թալանող ՀՀԿ-ականին ու պաշտոնյային: Հետեւաբար, պետք չէ թաքնվել Նժդեհի թիկունքում ու պարտադրել, որ մարդիկ կարծիք չհայտնեն Նժդեհի անվան տակ թաքնվողների մասին”:
”Դժվար եմ պատկերացնում, թե մատին նման նակոլկա ունեցողը ինչպես կարող է լավ Նժդեհ խաղալ… Ինձ նաեւ հայտնի չեն տեղեկություններ, որ Նժդեհը մատին նակոլկա է ունեցել…. Դերասանի հարցազրույցի ու մատի նակոլկայի մակարդակը իրար բռնում են, բայց Նժդեհի կերպարը այդ ամենի հետ՝ ոչ…”: