03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանը չի ընդունել Օսկանյանին. Ժամանակ

ԲՀԿ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ գնացել է Կոնյակի գործարանում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակ՝ հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել։ Վարդան Օսկանյանը մոտ երկու ժամ սպասել է, սակայն Ծառուկյանը նրան այդպես էլ չի ընդունել։ Թե ինչ հարց էր պատրաստվում քննարկել Օսկանյանը Ծառուկյանի հետ, “Ժամանակ” թերթին հայտնի չէ։

Օսկանյանի գործը սառեցվա՞ծ է.Հայկական ժամանակ

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի փողերի լվացման գործը հերթական սառեցման փուլն է մտել:  Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  վերջին գործողությունը սույն գործով արվել է 2012-ի նոյեմբերի 9-ին, երբ Օսկանյանը կանչվել է ԱԱԾ` տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009-ին իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքննություն է նշանակվել: Մինչ այդ, նոյեմբերի 1-ին, ԱԱԾ քննչական վարչությունը բանկային ստուգում էր նշանակել, […]

Աղջիկները սայտոտեկ են գնում. Առավոտ

“Առավոտ”-ը մի քանի դեղատներից պարզել է, որ սայտոտեկ դեղորայքի գերվաճառք է գրանցվել եւ դա հիմնականում գնում են դեռահաս տարիքի աղջիկները: Հավելենք, որ այդ դեղորայքը, որը նախատեսված չէ հղիությունից ազատվելու համար, բազում խնդիրներ է առաջացնում` անգամ մինչեւ մայրանալու իրավունքից զրկվելը: Դեղորայքը շատ ավելի վտանգավոր է, սակայն շատ մարդիկ, ովքեր անցանկալի հղիությունից ազատվելու համար չեն կարողանում գումար […]

Նունեն երեխաներ է հավաքագրում. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, երգչուհի Նունե Եսայանը Երեւանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորության կունենան երգարվեստ ուսումնասիրել եւ առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաեւ, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ “հավաքագրել” անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կաոույցում: Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է Հայաստանի […]

“”Հանրապետականը” ՍՊԸ չէ” /վիդեո/

Հունվարի 10-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի այս տարվա առաջին նիստը: Ինչպես նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երկար ժամանակ է, իրար չէին հանդիպել, ուստի քննարկեցին շատ հարցեր:Մասնավորապես կարեւորվեց ընտրությունների անցկացումը, այն, ըստ խոսնակի` պիտի լինի ժողովրդավարական: Քարոզարշավի հարցեր քննարկվել են, սակայն դրանք մանրամասն կքննարկվեն ՀՀԿ շտաբի նիստում: Շտաբի պետը ԱԺ […]

Անժելան իրար է խառնել Համացանցը /վիդեո/

Համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, որտեղ  Անժելա անունով 16-ամյա աղջնակը իր մեկնաբանություններն է անում բոլոր քննադատողներին: ”Ես ձեզնից այնքան բարձր եմ, որ կարողացա իրար խառնել ամբողջ հայկական համացանցը: Իսկ 30 տարեկանում գուցե կարողանամ խառնել ամբողջ Հայաստանը”,-ասում է աղջիկը: Տեսանյութը վերնագրված է ”Տեսահոլովակ ուղղված իմ “HATER”-ներին”: Մանրամասները` տեսանյութում:

Սեռական կյանքից զրկվածները` նեւրոտիկներ

Երբ տղամարդն ու կինը դադարում են ապրել սեռական կյանքով, նրանց մոտ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ: Նրանք դառնում են ավելի ընկճված և նյարդային: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով` տղամարդկանց մոտ կարող է առաջանալ շագանակագեղձի գանգային բորբոքում, որը միզարձակության խանգարումների է բերում: Սա կարող է նաև իմպոտենցիայի տանել: ”Տղամարդկանց մոտ սերմի […]

Չկա նման բան. Դումանյանը` մարդկային օրգանների վաճառքի մեղադրանքների մասին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մարդու օրգանների վաճառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքներին, որը հնչեցրել է ‘’Նաիրի’’ բժշկական կենտրոնում վիրահատության ենթարկված քաղաքացի Նունե Մաղաքյանի ամուսինը` Կարո Կարապետյանը: ‘’Չկա նման բան , չի էլ կարող լինել նման բան: Պրոֆեսոր Օկոեւը անմիջապես սպառիչ պատասխան է տվել, խնդիրը նաեւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարին

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նախարար Նալբանդյանը վերահաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու […]

Սերժ Սարգսյանը պետք է մաքրի իր շրջապատն ու մտնի գրոհի

Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով հրաժարվեց վճարել ընտրագրավը և առաջադրել սեփական թեկնածությունը նախագահական ընտրություներին, չի կարծում, որ ընտրություններում առաջին տեղի համար պայքար չի լինելու: ”Եթե թեկնածուները ճիշտ խաղան, ծրագրի կատարման ուղղությամբ մոտեցումները ժողովրդին ճիշտ մատուցեն, առաջին տեղի համար պայքար կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա ու շարունակեց. ”Եթե սխալ աշխատեցին, իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված