07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կարծես թե չափերն անցնում եք… Հրաչ Քեշիշյան

Ռեժիսոր Հրաճ Քեշիշյանն արձագանքել է իր անվան շուրջ պտտվող լուրերին, ըստ որոնց նա ոչ թե քրիստոնյա է, այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ:

”Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն՝ նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:
Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք:

Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում եւ այլուր”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քեշիշյանը:

Հիշեցնենք, որ Քեշիշյանը  վերջերս նկարահանել է ”Գարեգին Նժդեհ” ֆիլմը, և դրանից հետո և նրա անվան շուրջ են տարբեր նմանատիպ լուրեր շրջանառվում, ինչպես նաև ծաղրվում է ազգային հերոս Նժդեհը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ