Հայաստանը հունական երգիծական մամուլում
Համիդյան ջարդերի ժամանակաշրջանից մինչեւ, Հայոց Մեծ եղեռնի տարիները եւ գերտերությունների քաղաքական առք ու վաճառքը Օսմանյան կայսրությունում ապրող ոչ թուրք ազգերի` մանավանդ հայերի եւ հույների հաշվին, մինչեւ 1920-ական թվականները, մեծ արձագանք են ունեցել ժամանակի հունական մամուլում, սակայն այս մասին շատ քիչ հայտնի է ժամանակակից հայ եւ հույն հանրությանը, որ հույն մամուլը, մանավանդ երգի ծանկարչությունն ու ծաղրանկարչությունը այս առումով ինչ գործունեություն են ունեցել:
Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, 2013թ. նախատեսել է ՙՀաց ու գիր՚ ընդհանուր խորագիրը կրող մշակութային միջոցառումների շարքի անցկացումը:
Տարվա ընթացքում անց են կացվելու հայ-հունական բարեկամության մասին պատմող ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ:
Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքի շնորհիվ, երկուշաբթի, հունվարի 21-ի երեկոյան, Հուանստանի Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ դասախոսություն եւ ցուցահանդեսի բացում, նշված շարքի անդրանիկ միջոցառումը` ՙԺպիտ և արցունք. Հայաստանը հունական երգիծական մամուլում՚ խորագրով ցուցահանդեսի բացումը:
Միջոցառումը կազմակերպել էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Հունաստանի Ազգային գրադարանը եւ Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը:
Ցուցահանդեսը պարունակում է ավելի քա 100 պատկերներ, երգիծանկարչություններ եւ փաստավեվերագրական նյութեր:
Օրվա բանախոսներից` հույն հայտնի գրող Պետրոս Մարգարիսը, խոսեց` ՙԻ±նչ է երգիծագրությունը՚ ընդհանուր թեմայով: Նա հիմնականում բացատրեց երգիծագրության դերը պատմական իրողությունների արտահայտման եւ նրա ազդեցությունը հասարակության մտքի զարգացման վրա:
ՙՀունական երգիծագրական ու երգիծանկարչական մամուլի պատմությունը եւ նրա քաղաքական ու հասարակական դերակատարությունը 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկիզբին՚ թեման շոշափեց հույն պատմաբան տիկին Էլի Դրուլիան: Նա խոսելով 19-20-րդ դարերի Օսմանյան կայսրությունում տիրող քաղաքական ու հասարակական իրավիճակի մասին, գծագրությունների ցուցադրությամբ, բացատրեց այդ զարգացումների մասին հունական երգիծանկարչության եւ երգիածաբանության արձագանքի մասին:
Այնուհետ, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար` պարոն Հովսեփ Քասեսյանը բացատրեց փաստավավերագրական նյութերի եւ ծաղրանկարների, դերակատարությունը Հայոց ցեղասպանությունը այլ ազգերին ծանոթացնելու եւ հատկապես գիտական շրջանակներին որպես աղբյուր ծառայեցնելու դերի մասին:
Միջոցառմանը ներկա էին հայկական տարբեր հասարակակական եւ մշակութային կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, Հուանստանում ՀՀ դեսպանության խորհրդական պարոն Մինաս Մարտիկյանը եւ թեմայով հետաքրքրվող հայ եւ հույն ուսանողներ, գիտաշխատողներ և հանդիսատեսներ:
Աթենք, “Հայաստան”լրատու ցանց, 24.01.2013