26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Տգետներ, դավաճաններ, վիժվածքներ … ”. Արտաշես Ալեքսանյանը արձագանքում է

”Մարդ պետք է այնքան տգետ լինի ու այնքան դավաճան, որ ուրիշի` թշնամու ջրաղացին ջուր լցնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի գլխավոր հերոս Արտաշես Ալեքսանյանն այսպես արձագանքեց ֆիլմի վերաբերյալ համացանցը ողողած վիրավորական քննադատություններին ու ծաղրական տեսանյութերին:

”Երբ որ թուրքը հայ է սպանում, իրեն իր հայրենիքում հերոսի կոչում են տալիս, մարգարեացնում են, իսկ մենք սրբապղծորեն մեր մարգարեին և մեր հերոսին գցում ենք ցեխերի մեջ”,-հավելեց Ալեքսանյանը: Նման պահվածքը դերասանը համարում է “դավաճանություն և սրբապղծություն”: 

Հարցին, թե իր կարծիքով` ում կողմից են պատրաստվել Նժդեհին ծաղրի ենթարկող տեսանյութերը և ինչ նպատակով, դերասանը պատասխանեց. ”Ես չգիտեմ` ում կողմից է արվում, բայց ոչ բոլոր հայերեն խոսացողներն են հայեր, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, այս սկզբունքն է այստեղ գործում”:

Գարգեին Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանիը ասաց, թե ֆիլմը գերազանց է ստացվել: ”Դուք պետք է նայեք ու գնահատեք` ինչպես է ստացվել ֆիլմը, բայց եթե ինձ եք հարցնում` գերազանց է ստացվել”:

”Ֆիլմի ամբողջ աշխատակազմը մահապարտներին հավասար աշխատանք է արել: Մենք պատմություն ենք կերտում, մենք մշակույթ ենք ստեղծում, իսկ այդ վիժվածքներն ուզում են խեղաթյուրեն այդ ամեն ինչը”,-նետեց դերասանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ