Ամենակոռումպացված երկրները. Հայաստանը 105-րդն է

՛՛Թրանսփարենսի ինթերնեշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 176 երկրների շրջանակներում արված հետազոտության արդյունքները, որոնք բնորոշում են այս երկրներում կոռուպցիայի աստիճանը: Ըստ հետազոտությունների՝ կոռուպցիայից ամենամաքուր երկրներն են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան: Նրանց հետևում են Շվեդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Ավստրալիան, Նորվեգիան, Կանադան և Նիդերլանդները: Խորհրդային միության նախկին տասնհինգ հանրապետություններից իր ցուցանիշով շարունակում է առանձնանալ […]