27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացավ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությունը

Քիչ առաջ “Մոսկվա” կինոթատրոնում ավարտվեց “Գարեգին Նժդեհ” ֆիլմի ցուցադրությունը, որին մասնակցեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

Ներկա էին նաեւ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այլ պետական եւ քաղաքական գործիչներ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ասաց, որ կարիք չկա երկար խոսելու:

Պարզապես առաջարկեց դիտել ֆիլմը: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, հուզիչ էր հատկապես ֆիլմի ավարտը, երբ Նժդեհին թույլատրվում է Երեւանի բանտից մի քանի ժամով դուրս գալ` զբոսնել Երեւանում: Սովետական զինվորական չինովնիկը նրան ուղեկցում է այն տունը, որտեղ բնակվում է կինը` Գոհար Դադայանը` դստեր Լիլյայի հետ: Կնոջը Գարեգին Նժդեհը վերջին անգամ տեսել էր այն ժամանակ, երբ նա սպասում էր իրենց երեխային: Այստեղ հերոսը հանդիպում է թոռանը  …

Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանի դերասանական խաղը պարզապես ցնցեց ներկաներին` նրանց վերապրել տալով այն ողջ մարդկային ողբերգությունը, որ ունեցել է ազգային հերոսը` մի կողմ դնելով անձնականը, նվիրվելով հայրենիքի պաշտպանությանը: Բայց այս էպիզոդը ածանցվում է վերջին էպիզոդին, որտեղ Գարեգին Նժդեհը հավատարիմ է ինքն իրեն: Նա հրաժեշտ է տալիս հայրենիքին` մի բուռ հող վերցնելով հետը`բանտ տանելու համար: Սա պարզապես դիտել է պետք …

Ֆիլմի ցուցադրությունից հետո բոլորը հոտնկայս ծափահարում էին: Ի դեպ, դահլիճում էր նաեւ ֆիլմի դերասանական ողջ կազմը, որին էլ բեմ հրավիրեցին: Ծափերը դեռ երկար շարունակվեցին:

Ֆիլմի հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, “Էյ–Սի-Փի” ՓԲԸ-ն:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ