Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին
Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել եւ օժանդակել Ազգային ժողովում հետազոտական […]





































