19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տարոն Մարգարյանը սիրով կիսում է ուրախությունը եւ միանում բարեմաղթանքներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորինէ՝ Ամանորի առիթով. “Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:   Սրտանց ցանկանում եմ, որ […]

Ո՞վ ասաց գեներալ Մանվելը դեմք է, Հայկը` ոչ /վիդեո/

Ազգային ժողովում աշխատող լրագրողների համար տարեվերջին հատկապես կարեւորվում է ազգի ընտրյալներից` հատկապես “դեմքերից” մի բան պոկել: Մանավանդ որ ունես գլխավոր խմբագրի հանձնարարականը եւ “ծնոտդ” պոկելու էլ լինեն, դու պիտի գործդ ավարտին հասցնես: Բնականաբար չխոսկան դեմք-պատգամավորները` օգնականներով են պտտվում ԱԺ-ում: Նիստը սկսվելուց առաջ ուղեկցում են նրանց դահլիճ, հետո էլ ապահով հասցնում աշխատասենյակ: Առաջին նշանակետս գեներալ-պատգամավոր Մանվել […]

Մազը Մեռելոցի օրերին խմում է /վիդեո/

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ Հավատքին, տոն օրերից` հետո Մեռելոցին: Նրա կարծիքով, իր նահատակներին հարգողը աշխատանքից հետո էլ կգնա գերեզմաններ: “Չգիտեմ կառավարությունը, վարչապետը ինչու են այդպես որոշել, բայց Հավատքը էդպես չես վերականգնի: Այդ հարգանքը պիտի քո մեջ լինի”,-ասաց Մազմանյանը` ավելացնելով, որ այդ օրերին ինքը […]

Արդարադատության նախարարը չի հավատում, սոցապ նախարարն էլ խաղաղություն է ուզում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կցանկանար, որ 2013-ը Հայաստանին բերեր առաջին հերթին խաղաղություն, իսկ հայ ժողովրդին` առողջ և ամենակարևորը` ապահով  ու բարեկեցիկ կյանք: Երանի ի՞նչ չբերի 2013 թվականը, հարցրինք նախարարից: ”Երանի չբերեր այն, ինչ-որ թվարկվածներիս մեծ չէր մտնում”,-պատասխանեց նա:  Արտեմ Ասատրյանը, ինչպես ավանդապաշտ մարդ, ամանորը նշում է […]

10-րդ թեկնածուն Հրանտ Բագրատյանն է

Ըստ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 29-ի դրությամբ անհրաժշետ փաստաթղթերն են հանձնել 10 թեկնածու: “Ազատություն”կուսակցության կողմից առջադրվել է նախկին վարչապետ,  կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ թեկնածուները մինչեւ հունվարի 4-ը կարող են ներկայացնել իրենց փաստաթղթերը, եւ այս օրերին ԿԸՀ աշխատելու է: Բագրատյանից բացի առաջադրվել են անկուսակցական […]

Վանաձորի քաղաքապետն իր համար Ձմեռ պապիկից ոչինչ չի խնդրում

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Ձմեռ պապիկից անձամբ իր համար ոչինչ չի խնդրում: Սակայն նա մի քանի ցանկություններ ունի ուրիշների համար: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքապետն իր մաղթանքները հղեց. ՛՛Աշխարհին խաղաղություն կցանկանամ, կուզեմ, որ բոլոր հայ ընտանիքների օջախում բոլորի ցանկություններն իրականացվեն՛՛:  Քաղաքապետն ամանորին նվերներ է գնելու իր թոռնիկների համար: Նրանք դեռ փոքր են և խաղալիքներ ու գրենական պիտույքներ են […]

Ինչու կանայք չեն դիմում սեքսոպատալոգին

Սեքսոպատոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ սեքսոպատալոգներին դիմում են ոչ միայն մեծահասակները, ինչպես նախկինում էր, այլ երիտասարդները, օրինակ՝ քսան տարեկան երիտասարդն էլ է դիմում, և խնդրում օգնել իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահրամանյանը: Վերջինս նշեց, որ հայ հասարակությունն ընդհանուր առմամբ սկսել է ավելի շատ օգտվել սեքսոպատոլոգի ծառայություններից: ՛՛Մեզ դիմողների 25% -ը կանայք են, նույնքան […]

Այրվել է Երևան-Վեդի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այրվում է ՛՛Ֆորդ Տրանզիտ՛՛ ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին: Այրվել է Երևան-Վեդի երթուղին իրականացնող ՛՛Ֆորդ տրանզիտ՛՛ մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ, տուժածներ չկան:

Ճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:  Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է […]

ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

2012թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի