26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը ներողություն է խնդրում

“Ես ներողություն եմ խնդրում եւ խոնարհվում եմ բոլոր այն մայրերի, ծնողների առջեւ, որոնց որդիները խաղաղ պայմաններում զոհ են գնացել ծառայության ընթացքում”,-պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “Արմնյուզի” եթերում հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է բանակում արատավոր երեւույթները բացառելու ուղղությամբ` հավելելով, որ ջանք չի խնայվելու բացահայտելու խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մեղավորներին:

Իսկ մեղավորները, նախարարի խոսքով` խստագույնս պետք է պատժվեն, որպեսզի զինված ուժերում ծառայողները հասկանան, որ այսուհետ հետեւելու են նոր մոտեցումներին, որ հին մեթոդներով ծառայության իրականացումը բացառվելու է:

Ամփոփելով 2012 թվականը նախարարը նկատեց, որ այն եղել է հաջողությունների տարի` կարգապահական եւ պատրաստության առումներով. առաջընթաց ենք ունեցել ռազմավարական միջոցառումների իրականացման եւ կարգապահական նորմերի որոշակի ամրագրման ուղղությամբ: Այս տարի պաշտպանության նախարարը գերխնդիր է համարում երկրի անվտանգության եւ խաղաղության ապահովումը, ինչի  համար “ամեն ինչ արվում է եւ արվելու է` բնակչության խաղաղ արարումը, պետության առաջխաղացումը ապահովելու համար” :

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ