02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ժամանակավոր փոխարինող է նշանակվել

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: Նա ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում: Ինչպես հաղորդում է “Trend”-ը, դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով ժամանակավորապես կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին, մինչ նոր համանախագահի նշանակումը: Ռոբերտ Բրադտկեն համախագահ է աշխատել 3 տարի: 

Ի՞նչ հագնել ամանորի գիշերը

2013 թվականը ջրային օձի տարի է: Այս տարում նորաձև են ծովային գույները` կանաչը, կապույտը, դրանց մուգ երանգները, ոսկեգույնն ու արծաթագույնը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նորաձևության բլոգեր Մարինա Քաբաբյանը: Նա խորհուրդ է տալիս նորաձևությունից ետ չմնալու  համար կրել երկար, վառ գույներով  զգեստներ: Սակայն ինչ հագուստ էլ կրեն, Քաբաբյանի խոսքով` կարևորն ամանորյա գիշերը գեղեցիկ տեսք ունենալն է: […]

Դեղերի թանկացումներն աննշան են լինելու

”Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված` որոշ դեղեր թանկացել են 6-8-%-ով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ դեղերի մեծամասնությունը թանկացել է, ասաց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա ներկայացմամբ`դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները միմյանց հետ ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել հենց այս պահին […]

Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի /լրացված/

Երեկ` դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու […]

Այլ կլիներ, եթե Ծառուկյանն առաջադրվեր

Հայաստանի քաղաքական դաշտում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցելու ունակ  լուրջ թեկնածուներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը բոլոր խաղացողների կողմից միանգամայն հավանական է: Սակայն պատկերն այլ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեր առաջադրվել նախագահական ընտրություններում:  ”Նախագահական ընտրություններին մասնակցելուց  Ծառուկյանի հրաժարվելը բավական փոխել է պատկերը: […]

Ավանը եւ Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են եւ գոհացուցիչ: “Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջեւ կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին եւ կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա […]

Հայաստանն ամրապնդեց պաշտպանական ներուժը

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի համոզմամբ, անցնող տարում Հայաստանը կարողացավ ամրապնդել պաշտպանական ներուժը: Մասնավորապես, որոշ զինատեսակներ, հեռահար խոցման “Սկադ” հրթիռները, ցուցադրվեցին Ստեփանակերտի զորահանդեսի ժամանակ, նաեւ Երեւանում: Սա, թերեւս Ադրբեջանում չէր կարող աննկատ մնալ: Փորձագետը կարեւորեց նաեւ զորավարժությունների կազմակերպումը՝ թշնամու ագրեսիան զսպելու տեսակետից:“Զորավարժությունների մեկը տեղի ունեցավ ՀԱՊԿ շրջանակներում, մյուսը` ԼՂՀ-ում: Դրանք թշնամուն խաղաղություն պարտադրելու նպատակ ունեին: Այդ […]

Տեր-Պետրոսյանը շփոթել է

“Ինձ թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013-ը շփոթել է 2008-ի հետ, եւ այժմ չունի այն վստահության քվեն, որն ուներ 2008-ին,երբ անխնա եւ անմարդկային ձեւով վարվեց ժողովրդի մի մասի վստահության հետ”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարատուղար Հովհաննես Սահակյանը: Վերջինս չի առաջնորդվում ընկածին խփելու սկզբունքով եւ չմիացավ ՀԱԿ-ին քննադատող բանակին: Հանրապետական պատգամավորը չի կիսում […]

Նկատողություն կհայտարարվի մրցավարին եւ մեղավոր ըմբիշներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մոտ, տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի եւ Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գեւորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել եւ […]

Ի՞նչու են մեծ-մեծ խոսում հանրապետականները. Սասունը հիացած է Հրանտի ելույթով /վիդեո/

ՀԱԿ անդամ Աասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պարզապես հիացած է “Ազատություն ” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթով:  “Մարդը պարզ, նորմալ առաջարկ արեց: Երեւի առաջին անգամ, որ նորմալ առաջարկ եղավ` թե մարդը ինչ է ուզում անի: Ես ողջունում եմ”,- ասաց Սասուն Միքայելյանը: Վերջինս չնայած չէր մասնակցում ՀՀՇ համագումարին, բայց ծանոթացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի