08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Երեւանի եւ Կապանի քաղաքապետերը` Կապանի N զորամասին

 Կապանում տեղակայված N զորամասին Բանակի տոնի առթիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  երաժշտական ստեղնաշարային գործիք նվիրեց: Զինվորներն էին խնդրել ազատ ժամանցը հետաքրքիր անցկացնելու համար: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ զորամասին միկրոալիքային վառարան տվեց:

Հանդիությունը միայն նվերներով չսահմանափակվեց: Ելութներ, շնորհավորանքներ, որին մասնակցեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինծառայողների ծնողներ

 “Այսօր ունենք բանակ, որը, իրավամբ, մեր երկրի կայունության, սահմանների անվտանգության  ու ժողովրդի խաղաղության ամուր երաշխավորն է: Հպարտ ենք, որ մեր բանակը պատվով է իրականացնում իր վրա դրված ամենապատասխանատու առաքելությունը` հայրենիքի ու հայ ժողովորդի անվտանգության ապահովումը՚” – ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Միջոցառմանը ՊՆ մեդալներով, Սյունիքի մարզպետի ու Կապանի քաղաքապետի պատվոգրերով ու  շնորհակալագրերով պարգեւատրվեցին զինծառայողներն ու ազատամարտիկները:

Կազմակերպվել էր նաեւ ծառայության ընթացքում աչքի ընկած 17 ժամկետային զինծառայողների ծնողների այցը զորամաս: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ