01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արմենն ու Ստյոպան` ամենաակտիվը, ՕԵԿ-ն` ամենաբացական. քարոզարշավ

Նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը համացանցում ևս դեռ չի մեկնարկել: ”Այս տարի ընտրությունները շատ տարօրինակ են, քանի որ ոչ մի ձևով չի սկսվում քարոզարշավը, այդ թվում և համացանցում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հումորով նշեց, որ ակնհայտ քարոզարշավը սկսել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրման ցանկության մասին: Նախագահական ընտրությունների […]

Բուտիկ հյուրանոց Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված «Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն աուդիովիզուալ սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ եւս, այդ թվում փակ լողավազանով, բարով եւ մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը […]

Խոզի բդով էլ չեն զարմացնում, նոր զարմացնելու բան են գտել

Խոզի ազդրը ամանորի սեղանների մշտական կերակրատեսակ դարձնելու ավանդույթը Հայաստան եկել է  խորհրդային երկրներից, սակայն ապխտման ավանդույթն այստեղ եղել է և նախքան այդ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: ”Հայաստանում և’ ազդր են ապխտել, և’ ամբողջական հնդկահավեր, սակայն խոզի ազդրի ավանդույթը մեզ մոտ եկել է խորհրդային միության մյուս […]

Պաշտպանեցին Սերժ Սարգսյանին

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական  վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության  ղեկավար մարմինների անունից` Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և […]

Տիգրան Ուրիխանյանը 1 մլն դրամ է պահանջում

Ահա և ես։ Նախ, հղումով կարող եք գտնել բուն նյութը, որը առիթ հանդիսացավ այն ամենի համար, ինչ հիմա կնկարագրեմ։  Ավարտվեց նախնական դատական նիստը, որը նվիրված էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ իմ, Demotivator.am կայքի սեփականատեր՝ Էդգար Բարսեղյանի, դեմ ուղղված հայցին, որում նա պահանջում է (մեջբերում հայցադիմումից) “հայցվորի պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար, պարտավորեցնել […]

Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել գործարար համայնքի համար /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ժամանակավոր փոխարինող է նշանակվել

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: Նա ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում: Ինչպես հաղորդում է “Trend”-ը, դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով ժամանակավորապես կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին, մինչ նոր համանախագահի նշանակումը: Ռոբերտ Բրադտկեն համախագահ է աշխատել 3 տարի: 

Ի՞նչ հագնել ամանորի գիշերը

2013 թվականը ջրային օձի տարի է: Այս տարում նորաձև են ծովային գույները` կանաչը, կապույտը, դրանց մուգ երանգները, ոսկեգույնն ու արծաթագույնը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նորաձևության բլոգեր Մարինա Քաբաբյանը: Նա խորհուրդ է տալիս նորաձևությունից ետ չմնալու  համար կրել երկար, վառ գույներով  զգեստներ: Սակայն ինչ հագուստ էլ կրեն, Քաբաբյանի խոսքով` կարևորն ամանորյա գիշերը գեղեցիկ տեսք ունենալն է: […]

Դեղերի թանկացումներն աննշան են լինելու

”Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված` որոշ դեղեր թանկացել են 6-8-%-ով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ դեղերի մեծամասնությունը թանկացել է, ասաց Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Նրա ներկայացմամբ`դեղարտադրությամբ զբաղվող ընկերությունները միմյանց հետ ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել հենց այս պահին […]

Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի /լրացված/

Երեկ` դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված