20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրենը “գցել” է պարսիկին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան շարունակվում է Իրեն Ե.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ալի Ռեզա Խոսրավիի հետ գտնվելով Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գործող “Սենյոր” հոթելում Ա. Խոսրավիի տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է վերջինս դրամապանակը, որի մեջ եղել է 40,000 ՀՀ դրամ, 61063 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405,000 ՀՀ դրամին համարժեք 3,000,000 պարսկական թուման, բանկային քարտեր, ընդհանուր 506,063 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ