Հայաստանի ճանապարհներն դժվարանցանելի են
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 11-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-ԼՂՀ Քարվաճառ ավտոճանապարհները:Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան-Գորիս, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: […]





































